ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը և խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկյան ցեցի հայտնաբերմամբ:
Լուրը տարածվեց նաև հայկական լրատվամիջոցներում, թեև հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել:
Ավելի ուշ ռուսական նույն ծառայությունն իր պաշտոնական կայքում հերքեց այս լուրը՝ մասնավորապես նշելով, որ կասկածներ կան լոլիկի նշված խմբաքանակն այլ երկրից ուղարկված լինելու մասին:
Ներկա պահին իրականացվում է փաստաթղթերի հավաստիության ստուգում:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն