Սառեցված բոլոր հակամարտությունները իրական հակամարտության վերածվելու մնայուն վտանգի առջեւ են, եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այդ թվում բացառություն չէ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասում է Ամերիկյան ձեռնարկատիրություն հաստատության վերլուծաբան Մայքըլ Ռուբինը:
«Ակտիվ հակամարտությունն անշուշտ Վաշինգտոնի ուշադրությունն է գրավելու, սակայն, նույնիսկ այդ դեպքում միջնորդներն արձագանքելու են իրավիճակին, այլ ոչ թե ապահովելու դրա երկարատեւ կարգավորումը», – նշում է Ռուբինը:
Սենատում անցած լսումների ընթացքում ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերն իր զեկույցում անհանգստություն էր հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ: «Բաքվի շարունակական վերազինումը, որը զուգակցված է Ադրբեջանի վատթարացող տնտեսական իրավիճակի հետ, ավելացնում է 2016-ին հակամարտության սրման հավանականությունը: Ադրբեջանի կողմից զիջումների գնալու անհամաձայնությունը եւ իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու հարցում Հայաստանի անհամաձայնությունը շարունակում են խաղաղ կարգավորման խոչընդոտ հանդիսանալ», – նշված է Սենատ ներկայացված ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյայի զեկույցում:
Անդրադառնալով Մոսկվայի գործողություններին՝ Քլափերը նշել է, որ Վլադիմիր Պուտինը Ստալինից հետո Ռուսաստանի առաջին առաջնորդն է, ով ընդարձակել է Ռուսաստանի տարածքը:
«Միեւնույն ժամանակ, Մոսկվան կանգնած է իրական տնտեսական անկման իրականության առջեւ, որը մեծամասամբ առաջացել է նավթի գների նվազման եւ պատժամիջոցների արդյունքում», – նշել է Քլափերը:
Կարդացեք նաև
Արման Թարջիմանյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում