Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաձիգների երկու վարկանիշը նորմալ արդյունք կլինի

Փետրվար 11,2016 12:30

Հայաստանի հրաձգության հավաքականի 10 անդամներ երեկվանից ուսումնամարզական հավաք են սկսել Երեւանում: Նրանք նախապատրաստվում են փետրվարի 22-ից 28-ը Հունգարիայում կայանալիք օդամղիչ զենքերի Եվրոպայի առաջնությանը, որը նաեւ օլիմպիական վարկանիշայի վերջին մրցաշարն է լինելու նրանց համար: Մեր հրաձիգները մասնակցելու են տղամարդկանց եւ կանանց  օդամղիչ ատրճանակ եւ օդամղիչ հրացան 10 մետր, ինչպես նաեւ վազող թիրախ 10 մետր մրցաձեւերին:

Հայաստանի հրաձգության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հրավիրված բոլոր մարզիկներն էլ՝ մեծահասակներ եւ երիտասարդներ, լավ մարզավիճակում են ու Հունգարիայում պայքարելու են բարձր տեղեր գրավելու եւ Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար. «Օդամղիչ հրացան մրցաձեւում հարկավոր է լինել մրցանակային եռյակում, իսկ օդամղիչ ատրճանակում զբաղեցնել առնվազն երկրորդ տեղը: Այսինքն, դառնալ մեդալակիր: Սա, անկեղծ ասած, հեշտ չէ: Բայց նկատի ունենալով, որ մասնակիցների մեջ լինելու են այնպիսի հրաձիգներ, որոնք արդեն ունեն օլիմպիական ուղեգիր, մեր մարզիկների հնարավորությունները վատ չեն նշմարվում»:

Սեյրան Նիկողոսյանը չցանկացավ խոսել պլանավորած ուղեգրերի քանակի մասին, բայց ասաց, որ եթե իր սաները երկու վարկանիշ նվաճեն, ինքը դա նորմալ կհամարի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29