Կոտրվող, փափուկ եղունգներն ամրացնելու նպատակով շաբաթը մեկ-երկու անգամ որոշ ժամանակ եղունգները պահել բուսական յուղի մեջ, որին ավելացվել է վիտամին A, երեք կաթիլ յոդ կամ հինգ կաթիլ կիտրոնահյութ։
Եղունգների կնճռոտության դեպքում կարելի է պատրաստել հետեւյալ քսուքը. 50 գրամ մեղրամոմը հալել մարմանդ կրակի վրա, ապա ավելացնել 50 գրամ մեղր եւ 2-3 րոպեից ավելացնել 25 գրամ կտավատի մանրացրած սերմ։ Փայտե գդալով լավ խառնել, եռացնել 5 րոպե։ Կրակից վերցնել, չքամել։
Ռեհանը խորհուրդ են տալիս ոչ միայն շատ օգտագործել սննդակարգում` ամրացնում է սիրտը, լավ միզամուղ ներգործություն ունի, օգտագործում են նաեւ կոսմետիկայում. 50 գրամ թարմ, մանրացրած ռեհանը թրմել 200 գրամ ձիթապտղի կամ որեւէ այլ բուսական յուղի մեջ մեկ շաբաթ, քամել եւ օգտագործել կոտրվող եղունգների եւ արմունկների կոշտացած մաշկի դեպքում։
Եղունգներն ամրացնելու համար մինչեւ քսուք օգտագործելը ձեռքերը դնել կերակրի կամ ծովային աղի ջրային տաք լուծույթի մեջ: Ապա գոլորշու վրա հալեցնել 4 գրամ մեղրամոմ, ավելացնել խաշած ձվի դեղնուց, դեղձի յուղ, խառնել այնքան, որ ստացվի միատարր զանգված: Քսուքը եղունգներին քսել քնելուց առաջ եւ կրել ձեռնոցներ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2016