Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն արոնյանը կմասնակցի փետրվարի 12-ին մեկնարկող Ցյուրիխ Չեսս Չելլենջ գերհզոր մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին եւ Ալեքսեյ Շիրովը: Մրցաշարն անցկացվելու է երկու փուլով՝ «նոր դասական շախմատ» եւ «կայծակնային շախմատ» ձեւաչափերով:
Նույն ժամանակաընթացքում հայաստանցի չորս շախմատիստներ, գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, ինչպես նաեւ Սարգիս Մկրտչյանն ու Հովհաննես Հակոբյանը Իրանում կմասնակցեն Խազարի գավաթ 2016 մրցաշարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ en.chessok.net-ի