Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ էլ ՄԻՊ էին նշանակում, ինչ-որ դեսպան էին տանում, ինչ-որ նախարար էին նշանակում, հետ Ղարաբաղ էին տանում». Թեւան Պողոսյան

Փետրվար 10,2016 20:05

Կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունենում, դուք այդ բանակցություններում չե՞ք ներքաշվում: Փետրվարի 10-ին մեզ հետ զրույցում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այս հարցին պատասխանեց. «Ես իմ աշխատանքն ունեմ, անում եմ: Այսպես էլ քիչ չեն տարբեր տեղեր անունս ներքաշում տեղի-անտեղի, այնպես որ շատ շնորհակալ եմ: Ես արդեն սովորել եմ, իմունիտետ եմ ձեռք բերել այդ բոլոր նորություններին: Շատ հումորով եմ  դրանց վերաբերում: Ինձ էլ Մարդու իրավունքների պաշտպան էին նշանակում, անցած տարիներին  ինչ-որ դեսպան էին տանում, ինչ-որ նախարար էին նշանակում, հետ Ղարաբաղ էին տանում: Այդ ամենը ես լսում, ուրախանում եմ, անցնում-գնում է»:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելներին, հատկապես կրթության նախարարի պաշտոնում Լեւոն Մկրտչյանին նշանակելու լուրին, Թեւան Պողոսյանն ասաց. «ՀՅԴ-ն ուներ իր տեսլականը՝ կյանքի կոչելու: 2012-ին ասել էր՝ մենք այսպիսի մոտեցումներ ենք ձեւավորելու, հիմա իրենք գալու են հասնեն 2017-ի սկզբին: Եթե իրենք հին քաղաքականությունն են տանելու, որովհետեւ շատ աշխատանքներ են արվել, որոնք այլ ուղղությամբ են գնացել, քան թե իրենց նախընտրականի ուղղություններն էին, իրենք ի՞նչ են անելու՝ փոխելո՞ւ են, կանգնացնելո՞ւ են այդ ծրագրերը: Եթե չեն փոխելու, գալու են ասեն՝ մերը չարեցինք, ուրիշի՞նը արեցինք: 1 տարի հետո կգնահատենք այս ամենը, կերեւա՝ սա  դրակա՞ն փոփոխություն էր նախարարին ՀՅԴ անդամի նշանակելը, թե՞ ոչ: Եթե սա միայն անձի փոփոխություն է, մենք էլի մեծ պրոբլեմ ունենք: Մինչեւ համակարգային լուծումներ չտրվեն, մենք էլի որեւէ փոփոխության չենք հասնելու: Իսկ անձերի փոփոխությունը ոչինչ չի տալու, ի՞նչ տարբերություն՝ նախարարի կուսակցական պատկանելությունը ՀՅԴ-ի՞նն է, թե՞ ՀՀԿ-ինը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29