Փետրվարի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցերով տեղակալ, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղար Շամշադ Ախթարին:
Ողջունելով տիկին Ախթարին Երևանում՝ նախարար Նալբանդյանն արժևորեց Հայաստանի և Հանձնաժողովի միջև ձևավորված առավել քան քսան տարվա արդյունավետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Ախթարը նշեց, որ հանձնաժողովը կարևորում է անդամ պետությունների ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը՝ համատեղ ջանքերով առկա խնդիրներին լուծումներ գտնելու հարցում:
Զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների ընձեռած հնարավորությունները, համագործակցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային փոխգործակցության հարցեր: Հանդիպման օրակարգում էին կայուն զարգացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները։
Կարդացեք նաև
Անդրադարձ արվեց դեպի ծով ելք չունեցող երկրներին առնչվող հարցերին։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ դեպի ծով ելք չունեցող երկրների համար Վիեննայի գործողությունների 2014-2024թթ. ծրագրի համապատասխան՝ Հայաստանում ընդունվել է միջոցառումների իրականացման Ազգային ծրագիր։
ՀՀ ԱԳՆ