Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողները խնդրեցին անդրադառնալ Արմեն Աշոտյանի պաշտոնանկությանը: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Արմեն Աշոտյանն արդեն պատասխանել է հարցին, ինքն ավելացնելու ոչինչ չունի:
Նա հայտարարեց, որ Դաշնակցության հետ իրենց համաձայնությունը ոչ թե զուտ պաշտոնների բաժանման մեխանիկական հարց է, այլ լուրջ քաղաքական, գաղափարական, ծրագրային հիմքերի վերաբերյալ է. «Ես գլխավոր ուղերձն ասացի, էլ ի՞նչ եք ուզում, անուն-ազգանունով եք ուզո՞ւմ: Բոլորին անուն ազգանունով հայրանունով կիմանաք մինչեւ շաբաթվա վերջ: Կարող եմ միայն ասել, որ մամուլում հրապարակված նյութերի մի մասը իրականությանը համապատասխանում է, մի փոքր մասը՝ չի համապատասխանում»:
Նա հավելեց, որ Հանրապետական կուսակցության անդամները կշարունակեն իրենց գործունեությունը՝ մեկը մի ոլորտում, մյուսը՝ այլ:
Հարցին, թե փոփոխությունները միայն կառավարության կազմո՞ւմ են, թե՞ նաեւ մարզերում, նա պատասխանեց, որ բացի կառավարությունից՝ նաեւ մարզերում են փոփոխություններ սպասվում: Սակայն, նա չմանրամասնեց՝ հորդորելով սպասել 2-3 օր. «Անուն-ազգանունների հետ կապված ես այսօր ձեռնպահ կմնամ որեւէ գնահատական տալ, միայն ասեմ, որ հիմնականում դուք ճիշտ ուղղության վրա եք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ