Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը եւ Հանրապետականը ունեն ընդհանուր համաձայնություն

Փետրվար 10,2016 19:38

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրներ: Գործադիր մարմնի նիստում հիմնական անդրադարձը եղել է Հայ հեղափոխական դաշնակցության հետ համագործակցությանը:

«Հայ հեղափոխական դաշնակցության հետ Հանրապետական կուսակցությունն ունի, ընդհանուր առմամբ նախնական համաձայնություն՝ ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու մասին: Վերջնական համաձայնության մասին կխոսենք մինչեւ շաբաթվա վերջ»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայ հեղափոխական դաշնակցության հետ Հանրապետականը շատ հավանական է համարում համաձայնությունը. «Կա նախնական համաձայնություն, նախնական բառը նշանակում է, որ վերջնական չէ: Եվ ես իրավունք չունեմ հրապարակային՝ որպես խոսնակ անուն-ազգանուններով հրապարակել: Նախկինում,  եթե մենք  ասում էինք, որ համաձայնությունը հնարավոր է, այսօր կարող եմ ասել, որ ՀՅԴ-ն եւ Հանրապետական կուսակցությունը ունեն ընդհանուր համաձայնություն եւ եկել են նախնական համաձայնության՝ ապագայում Հայաստանի քաղաքական օրակարգում միասնաբար հանդես գալու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29