Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալի է, թե ինչո՛ւ վարկանիշավորման արդյունքների պաշտոնական հրապարակումներում անդրադարձ չի կատարվել ճեմարանի՝ գործընթացին չմասնակցելու դիրքորոշմանը

Փետրվար 10,2016 18:44

Օրերս ՀՀ ԿԳՆ հրապարակեց 2015 թվականի Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման արդյունքները: Պաշտոնական ներկայացման ժամանակ և այդ մասին հրապարակված հաղորդագրություններում Երևանի Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի մասին տեղեկատվության բացակայությունը հանրության շրջանում տարակարծությունների և թյուրըմբռնման տեղիք է տվել, որի վկայությունը վերջին օրերին ստացվող բազմաթիվ հեռախոսազանգերի և հաղորդագրությունների տարափն է:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2015 թ. դեկտեմբերին կրթահամալիրի տնօրենության խորհրդում հանգամանորեն քննարկվել է վարկանիշավորմանը մասնակցելու հրավերը և որոշում է կայացվել գործընթացին չմասնակցելու մասին՝ օգտվելով ոլորտը կարգավորող օրենսդրությամբ վերապահված իրավունքից և հիմնվելով ծանրակշիռ փաստարկների վրա:

Նախ՝ Ճեմարանը՝ որպես  մեր երկրում Միջազգային բակալավրիատի ամբողջական կրթական ծրագիր (ավագ, միջին և կրտսեր դպրոցներ) իրականացնող միակ հաստատություն, ինչպես նաև իր ստեղծման օրից շնորհալի երեխաների կրթության կազմակերպման հեղինակային կրթական ծրագրով առաջնորդվող կրթարան, արդեն իսկ միջազգայնորեն հավաստագրված վարկանիշ ունի:  Կրթահամալիրի մասնակցության դեպքում պայմանները հավասար չէին լինի մյուս  դպրոցների համար:

Բացի վերոնշյալից՝ վարկանիշավորման ներկա համակարգի սկզբունքներն ու չափանիշները մասամբ չեն համապատասխանում, երբեմն էլ հակասում են Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի պահանջներին և գաղափարախոսությանը:

Ճեմարանում կազմակերպված քննարկման ժամանակ այս հարցի վերաբերյալ մեր տեսակետը և դիրքորոշումը մանրամասնորեն  ներկայացվել են  վարկանիշավորումն անմիջականորեն իրականացնող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենին և  հայտարարվել է վարկանիշավորման գործընթացին չմասնակցելու որոշման մասին:

Այնպես որ իրոք զարմանալի  է,  թե ինչո՛ւ վարկանիշավորման արդյունքների պաշտոնական հրապարակումներում անդրադարձ չի կատարվել ճեմարանի՝ գործընթացին չմասնակցելու  դիրքորոշմանը:

ՇԻՐԱԿԱՑՈՒ  ՃԵՄԱՐԱՆԻ  ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29