Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կքննարկի կեղծարարություն կատարած կնոջը կուսակցությունից հեռացնելու հարցը

Փետրվար 10,2016 18:40

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի տարածքային կառույցը կանդրադառնա կրկնակի քվեարկություն կատարած ԲՀԿ-ական Նարինե Հովհաննիսյանի քայլին: Մեր հարցին, թե հնարավո՞ր է նրան հեռացնեք կուսակցության շարքերից, ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ տարածքային կառույցը պարտավոր է ու կանդրադառնա այդ հարցին:

Հիշեցնենք, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 119 նախնական ուսումնական հաստատությունում տեղակայված 2/32 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Նարինե Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ երեք հոգու փոխարեն քվեարկելու համար: Նա դատարանում ընդունել է իր մեղքն ու տուգանվել 500.000 դրամով:

«Եթե ընդունած չլիներ իր մեղքը, եւ դա լիներ զրպարտանք, ես կդատապարտեի զրպարտողին ու ամեն ինչ կանեի վերականգնելու մեր կուսակցի բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, որովհետեւ մեր կուսակցականները սահմանադրական հանրաքվեի օրը մեկ հանձնարական էին ստացել՝ տեղամասերում ապահովել ընտրությունների ազատ ու արդար ընթացքը: Բայց եթե ընդունել է, որ կատարել է զեղծարարություն, անկախ նրանից՝ ով է   կատարել զեղծարարություն՝ իմ կուսակիցը, թե ամենամտերիմ բարեկամը, ինձ համար դատապարտելի է»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Մեր հարցին՝ ի՞նչն է ստիպել ձեր կուսակցին դիմել կեղծարարության, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Դուք՝ որպես լրագրող, բոլոր հնարավորություններն ունեք նրան դիմել ու ստանալ պատասխանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29