Փետրվարի 10-ի կեսoրին Հայաստան –Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհին, Ոսկեպարի բարձունքում տեսանք մեծ բեռնատարների, որոնք չէին կարողանում հաղթահարել ճանապարհի կտրուկ վերելքը:
Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհին «լռված», ապրանքով բեռնված «ֆուռերը» չէին կարողանում երթը շարունակել: Ոսկեպարի բնակիչներից մեկը հայտնեց, որ դատարկ բեռնատարները վերելքը կարողանում են հաղթահարել:
Բեռնված «ֆուռերին քարշելու համար Կիրանցի եւ Ոսկեպարի բնակիչները բերել էին 3 հատ «Բելոռուս» մակնիշի տրակտոր եւ մեկ «ԿԱՄԱԶ» ավտոմեքենա:
Կարդացեք նաև
2003-2004թթ. Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված, սահմանագոտին շրջանցող Ոսկեպար-Կիրանց ճանապարհն ունի 11 կմ երկարություն, շատ ոլորաններ եւ մեծ թեքություն: Ձմոանն այդ ճանապարհին մեծ բեռնատարների երթեւեկության համար խնդիրներ են ծագում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ