Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի հրամանագիրը՝ սահմանադրական բարե­փո­խում­ների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին

Փետրվար 10,2016 17:55

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպ­տեմ­բերի 4-ի ՆՀ-207-Ն հրամանագրով նախաձեռնված սահմանադրական բարե­փո­խում­ների իրավական ապահովման գործընթացի պատշաճ կազմակերպումը,

նպատակ ունենալով ապահովելու իրավունքի գերակայության սկզբունքի հե­տևո­­ղա­կան իրացումը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշ­խա­վոր­ման իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործումը, իշխանու­թյուն­ների լիարժեք հավասարակշռումը և հանրային կառավարման արդյունա­վետու­թյունը,

ելնելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ Սահ­­­մանա­դրության նոր դրույթների ամբողջական կենսագործման, ընդունման ենթա­կա իրավական ակտերի շրջանակի հստակեցման, դրանց մշակման գործընթացի հա­մա­­կարգ­ման անհրաժեշտությունից,

ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրա­պետու­թյան Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և 56-րդ հոդ­վածով՝ ո ր ո շ ու մ ե մ.

  1. 1. Հաստատել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաս­տանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ Սահ­մա­նադրության փոփոխություններ) անվանականորեն սահմանված և ընդունման, փո­փոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը՝ համաձայն 1-ին հավելվածի։
  2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմա­նա­դրա­կան բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ:
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմա­նա­դրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:
  4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահ­մա­նա­դրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի:
  5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝

1) ապահովել սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նա­խա­գծե­րի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հա­յաս­տա­նի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը.

2) քննարկել և մեկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփո­խու­թյունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հի­ման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապա­հո­­վել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամ­կետ­ներում ներ­կայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկ­մանը.

3) քննարկել և երկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփո­խու­թյուններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա՝ սույն հրամանագրի մեջ չնշված այլ օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշա­կու­մը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաս­տանի Հան­րապետության Ազգային ժողովի քննարկմանը.

4) կազմակերպել և ապահովել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակ­տե­րի համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին և դրանց հի­ման վրա ընդունված օրենքներին.

5) Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փո­փոխ­ման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի հստակեցման, դրանց մշակ­ման և ընդունման գործընթացում մասնագիտական աջակցություն, այդ թվում՝ խորհրդա­­տվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախա­գահին առըն­թեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մաս­նա­գիտական խորհրդակցական խորհրդին մշակման փուլում տրա­մադրել սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերը և սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերում ընդգրկված օրենքների նախագծերը.

6) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների կատարումն ապա­հովել մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահ­մա­նադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը։

  1. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 4-րդ սյու­նա­կում առաջինը հիշատակված մարմինը տվյալ օրենքի նախագիծը (նախագծերի փաթե­թը) մշակելու համար հիմնական պատասխանատուն է։ Սյունակում նշված մյուս մար­մինը հիմնական պատասխանատու մարմին կարող է ներկայացնել առաջարկու­թյուններ, առար­կու­թյուն­ներ և անհրաժեշտ նյութեր՝ հիմնական պատասխանատու մարմ­նի կողմից համապատասխան օրենքների նախագծերը (նա­խագծերի փաթեթը) սահմանված կարգով և ժամկետներում մշակելու և իրավասու պետական մարմին ներկայացնելու նպատակով:
  2. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 5-րդ և 6-րդ կետերում հիշատակված օրենքների նախագծերը մշակման փուլում ենթակա են քննարկ­ման՝ համապատասխանաբար դատական իշխանության ինքնա­կառա­վար­ման մարմինների և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխա­տա­կազմի հետ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ն Ա Խ Ա Գ Ա Հ                                                 Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. փետրվարի 10
Երևան
ՆՀ- 170 -Ա

 

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2016թ. փետրվարի  10 -ի

ՆՀ- 170 -Ա հրամանագրի

Untitled-1

Untitled-2

 

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Ղ Ե Կ Ա Վ Ա Ր                                              Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2016թ. փետրվարի 10 -ի

ՆՀ- 170 -Ա հրամանագրի

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (խորհրդի նախագահ, համաձայնությամբ)
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրա­պե­տու­թյան գլխավոր դատախազ (համաձայնությամբ)
Հրայր ՂՈՒԿԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Գագիկ ՂԱԶԻՆՅԱՆ «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հա­սա­րա­կական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրա­վական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաս­տանում (համաձայնությամբ)

 

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Ղ Ե Կ Ա Վ Ա Ր                                            Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավելված 3

ՀՀ Նախագահի

2016թ. փետրվարի 10 -ի

ՆՀ- 170 -Ա հրամանագրի

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) խնդիրները, գոր­ծա­ռույթները և գործունեության կազմակերպման հիմունքները:
  3. Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
  4. Խորհուրդը գործում է մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը։

 

  1. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Խորհուրդը Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ըն­դուն­ման, փոփոխման և լրացման ենթակա օրենքների շրջանակի հստակեցման, դրանց մշակման և ընդունման գործընթացում իրավասու պետական մարմիններին ցու­ցա­բերում է մասնագիտական խորհրդատվական աջակցություն։
  2. Խորհուրդը՝

1) իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ մասնագիտական պար­զա­բանումներ է տալիս Սահմանադրության փոփոխությունների, ներառյալ՝ դրանցով նա­խատեսված պետական մարմինների ձևավորման կարգերի վերաբերյալ.

2) իրավասու պետական մարմիններին ներկայացնում է առաջարկություններ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի վերաբերյալ, իսկ իրավասու պետական մարմինների նախաձեռնությամբ համապատասխան նախագծերի կապակցությամբ տրա­մադրում է մասնագիտական խորհրդատվություն.

3) Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է հաղորդումներ՝ խորհրդի գործունեության վերաբերյալ.

4) իր աշխատանքներում կարող է ներգրավել մասնագետների, ստանալ մաս­նա­գիտական կարծիքներ.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար ան­ձանցից կարող է հայցել իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

6) հաստատում է իր նիստերի օրակարգը։

 

  1. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

  1. Խորհրդի գործունեությունը համակարգում է խորհրդի նախագահը, ով չի կարող լինել նախապատրաստվող որևէ իրավական ակտի նախագծի հեղինակ կամ համա­հեղինակ։
  2. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով։
  3. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ։
  4. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կամ խորհրդի ան­դամ­ների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։
  5. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնա­րա­րու­թյամբ` խորհրդի անդամներից մեկը։
  6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է խորհրդի անդամների կեսից ավե­լին։
  7. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը (այսուհետ՝ աշխատա­կազմ): Արձանագրությունը ստո­րա­գրում են նիստը նախագահողը և աշխատակազմի՝ նիստն արձանագրող ներկայացուցիչը:
  8. Խորհրդի առաջար­կու­թյուն­ները, մասնագիտական պարզաբանումները և մաս­նա­գիտական խորհրդատվությունը տրվում են խորհրդատվական եզրակացություն­ների տեսքով: Խորհրդատվական եզրակացություններն ընդունվում են բաց քվեար­կությամբ՝ նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Խորհրդի խորհրդատվական եզրակացությունները ներառվում են նիստի արձանագրության մեջ։
  9. Եթե խորհրդի որևէ անդամ խորհրդի խորհրդատվական եզրակացության վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է նիստի արձանա­գրու­թյանը։
  10. Խորհրդի հրավերով խորհրդի նիստին կարող են ներկա գտնվել այլ անձինք։
  11. Խորհրդի բնականոն գործունեությունն ապահովում է աշխատակազմը:

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Ղ Ե Կ Ա Վ Ա Ր                                            Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29