Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ Հայաստանը հետևում է ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնություններին

Փետրվար 10,2016 18:15

Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԱԽՏՏՍՀ) գործադիր քարտուղար Դոկտոր Շամշադ Ախթարի ղեկավարած պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել են. ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային գրասենյակի ղեկավար Տիցիանա Բոնապեյսը, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային գրասենյակի գլխավոր պաշտոնյա   Նիկոլայ Պոմոշնիկովը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության աշխատակիցներ:

Ողջունելով Շամշադ Ախթարին և պատվիրակության անդամներին, Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ Հայաստանը հետևում է ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնություններին և նոր մոտեցումներին` նշելով, որ քայլեր են ձեռնարկվում մեր երկրի զարգացման գործընթացում համաշխարհային հանրության կողմից 2015 թվականին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակների  ինտեգրման ուղղությամբ:

Պատասխան խոսքում Դոկտոր Ախթարը նշել է, որ Հայաստան այցելելու իր որոշումը պայմանավորած է դեպի ծով ելք չունեցող երկրներին աջակցելու ցանկությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի պատվիրակության Հայաստան կատարած այցի հիմնական նպատակները, մասնավորապես` առաջիկա տարածքային միջկառավարական հանդիպումներին, ինչպես նաև 2016թ. մայիսի 15-19-ը Բանգկոկում կայանալիք հանձնաժողովի հաջորդ նստաշրջանին Հայաստանի մասնակցության, Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման և երկրի սահմանած առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

Դոկտոր Ախթարը նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽՏՏՍՀ-ը հարթակ է ստեղծում տարածաշրջանի երկրների ղեկավարների համար` քննարկելու տարածաշրջանային խնդիրները: Այս ենթատեքստում երկուստեք կարևորվել է զարգացման քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով գործող միջկառավարական հանձնաժողովների դերը:

Գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերող հարցերի առնչությամբ (դրանք ընդգրկված են ՄԱԿ-ի ԱԽՏՏՍՀ-ի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների հանձնաժողովի իրավասություններում) ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է նախարարության կողմից մշակված «Կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. Ինովացիոն առաջընթացի ուղին» փաստաթղթի կարևորության մասին` կայուն զարգացման քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում, որպես օրինակելի զարգացման մոդել, ծառայելու տեսանկյունից:

Հանդիպման ավարտին Դոկտոր Շամշադ Ախթարը շնորհակալություն է հայտնել էկոնոմիկայի նախարարին հանգամանալից զրույցի և օգտակար մեկնաբանությունների համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29