Սիրիայում դարձյալ մեկ հայ զոհվել է, կան նաեւ վիրավորներ:
Այս մասին տեղեկանում ենք Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականից: Ըստ թերթի աղբյուրների՝ ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպ քաղաքի Նոր Գյուղ կոչվող հայաբնակ թաղամասը:
Զոհվել է 25-ամյա բնակիչ Գոգո Գիփիչյանը։ Հրթիռակոծությունից եւս մի քանի հայ վիրավորվել է։