Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի Շիրակի մարզպետը. մարզի ՀՅԴ-ականներին կանչել են մայրաքաղաք

Փետրվար 10,2016 17:22

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հեռանալը մարզի պաշտոնյաներն արդեն իսկ որպես փաստ են ներկայացնում՝ նշելով, որ քիչ հետո հայտնի կդառնա նոր մարզպետի անունը:

Թե ո՞վ կլինի ծանր վիճակում գտնվող մարզի ղեկավարը, առավոտից երկու անուն է շրջանառվում՝ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի:

Simonyan

Հովսեփ Սիմոնյան

Շիրակի մարզպետարանում վստահ են, որ նոր մարզպետը երեւանաբնակ արթիկցի Հակոբ Մաթիլյանն է, իսկ նախկին դաշնակցականները պնդում են, որ Հովսեփ Սիմոնյանն է:

Aravot.am-ի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, ժամը 14.00-ի սահմաններում Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որը ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն է, Հովսեփ Սիմոնյանի հետ մեկնել է մայրաքաղաք, որպեսզի ՀՅԴ Գերագույն մարմնում վերջնականորեն որոշեն, թե ում թեկնածությունն են ներկայացնում նախագահին՝ Հովսեփ Սիմոնյանի՞, թե՞ Հակոբ Մաթիլյանի:

HaKOB_mATIRYAN

Հակոբ Մաթիլյան

Հակոբ Մաթիլյանին թերեւս քչերն են հիշում, քանի որ նա վաղուց կտրված է այս մարզից, մինչդեռ Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետարանի աշխատակից է, ֆինանսիստ, բոլորը նրան լավ ճանաչում են: Նա հատկապես հայտնի դարձավ Սամվել Բալասանյանի հետ ընտրապայքարից, երբ հավակնում էր Գյումրու քաղաքապետի պաշտոնին: ՀՅԴ-ական թեկնածուն այդ ժամանակ 10,281 ձայնով պարտվեց Սամվել Բալասանյանին:

Նկատենք, որ Շիրակի այն ժամանակվա մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը չէր ողջունել իր ֆինանսիստի` Հովսեփ Սիմոնյանի՝ քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելը՝ նրան ասելով, թե դու ձայներ չես հավաքի:

Նշենք, որ մարզի թե՛ պաշտոնյաները, թե՛ լրագրողները քննադատում են Շիրակի մարզը դաշնակցականներին հանձնելուն զուտ այն պատճառով, որ նախկինում այս նույն կուսակցությունը կառավարման ձախողված փորձ է ունեցել Շիրակի մարզում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Անմիտ քայլ է, քանի որ ներկայիս դաշնակցականների խոսքի և գործի միջև կա մեծ հակասություն: Նրանք ավելի են վարկաբեկված ժողովրդի մեջ ու նույնիսկ հարգանք չունեն սեփական շարքերում: Դրանց էլիտան ոչնչով չի տարբերվում մյուսներից, իսկ դրանց խոսքերը շատ ավելի հեռու են իրականությունից: Դրանք խնդիր ունեն ջրի երեսին մնալու…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29