Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայի սպանության գործով ձերբակալվածներ կան:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ` 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ աղբյուրի` ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են:
Նշենք որ, օրեր առաջ անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի` Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող բնակարան:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում