Շվեդիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորելու օգտին: Այս մասին, ինչպես հաղորդում է contact.az-ը, Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալսթրեմը:
«Մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ այդ հարցում: Պետք է հավատարիմ մնալ ուժի չկիրառման, սահմանների չփոփոխման և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին: Եթե հակամարտության կարգավորման համար առավել լայն ձևաչափով հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն է առաջանում, մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ, պատրաստ ենք մասնակցություն ունենալ այդ հանդիպմանը»,- ասել է Շվեդիայի արտգործնախարարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ