2016թ.-ի փետրվարի 10-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը (UNIB), որոնց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից շնորհվել է AMUNIBS10ER5 ծածկագիրը, ցուցակվեցին և ընդգրկվեցին բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Գործընթացը հնարավորություն տալիս սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում, ինչպես նաև թույլատրվում է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:
Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում և ցուցակեց դրանք B հարթակում: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում`բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%:
Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ: Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը:
Այսօր «Յունիբանկը» ներկայացված է գլխամասային գրասենյակով, 45 մասնաճյուղերով և 50 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:
Կարդացեք նաև
«Յունիբանկի» հաղորդագրություն