Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. «ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն որոշել են ստանձնել հանրության առջեւ քաղաքական պատասխանատվություն»

Փետրվար 10,2016 15:35

«Հանրապետական կուսակցությունն այսօր Ազգային ժողովում որոշում անցկացնելու խնդիր չունի: Հետեւաբար կապել Ազգային ժողովում ուժերի հարաբերակցության հետ, սխալ կլինի: Այդուհանդերձ հարց է առաջանում, թե ինչու կոալիցիա ձեւավորելու անհրաժեշտություն եղավ»,- այս մասին «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելով շատ լավ հասկանում էին, որ մի կողմից հանրաքվեից հետո հանրային կյանքը որակապես նոր հուն տեղափոխելու իրավաքաղաքական հնարավորություններ են ձեւավորվում, բայց «միեւնույն ժամանակ ստանձնում էինք պատմական պատասխանատվություն, առաքելություն այդ իրավաքաղաքական նոր իրավիճակը հանրային կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ օգտագործելու առումով»:

Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել են ՀՀԿ-ն եւ Դաշնակցությունը, իսկ մյուսները հետո են միացել. «Այսինքն՝ սա Դաշնակցության համար հանրային կյանքի կազմակերպման սեփական հայեցակարգային մոտեցումն էր, որին ինքը մնաց հարազատ եւ այդ պատճառով նա նույնիսկ դուրս եկավ ընդդիմադիր քառյակից»:

Ուստի, ըստ Խոսրով Հարությունյանի, երկու կուսակցությունները որոշեցին ստանձնել հանրության առջեւ քաղաքական պատասխանատվություն՝ այս Սահմանադրության իրավական-քաղաքական հետեւանքներն իրականացնելու համար. «Իմ պատկերացմամբ՝ կարեւորելով այս պատասխանատվությունն իրականացնելու հանգամանքը, հանրապետության նախագահը դիմել էր ՀՅԴ-ին եւ առաջարկել համագործակցություն»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29