Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկ տարի հետո ՀՅԴ-ից արդյունքներ են պահանջելու. Թեւան Պողոսյան

Փետրվար 10,2016 14:55

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի համոզմամբ, առանց  համակարգային փոփոխությունների ինչ-որ ոլորտներում առաջընթաց ապահովելը դժվար կլինի:

Անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիային՝ պատգամավորը նկատեց, որ մեկ տարի հետո՝ ԱԺ ընտրություններից առաջ, նրանցից պահանջվելու են կոալիցիայի արդյունքները. «Պահանջվելու է պատասխան, թե ինչ փոխեցին իրենք և ինչ արդյունքներ բերեցին…Ես կարծում եմ, որ իշխանությունները պատասխանատվության լղոզման ճանապարհով են գնում, որ ասեն, թե ամեն ինչի պատասխանատուն, մեղավորը միայն իրենք չեն»:

Պատգամավորի կարծիքով, Սահմանադրական բարեփոխումները կարևոր խնդիր ունեն, փոփոխությունները ենթադրում են,  կոալիցիաները պետք է կազմվեն իրական պատասխանատվություն կրելու հիմքում:

Ինչ վերաբերում է 2017 թվականի ընտրություններին իր մասնակցությանը, Թևան Պողոսյանն ասաց, որ դեռ չի մտածել այդ մասին. «Ժամանակ ունեմ մտածելու և հասկանալու, թե կա՞ մի քաղաքական ուժ, որի հետ կուզենամ  շարունակել աշխատել և արդյոք կա՞ մի քաղաքական ուժ, որը կցանկանա, որ լինեմ  իրենց շարքերում: Ես միշտ ունեմ տեղ վերադառնալու, ես չունեմ խնդիր, եթե այստեղ չլինեմ, ուր եմ գնալու և այստեղից այնտեղ թռնեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29