Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը դատարանից պահանջում է Մաքսիմ Սարգսյանին պատասխանատվության ենթարկել

Փետրվար 10,2016 14:49

Վարչական դատարանում, դատավոր Ավագյանի նախագահությամբ, փետրվարի 10-ին շարունակվում էր ոստիկանությունն ընդդեմ Մաքսիմ Սարգսյանի գործով նախնական դատական նիստը:

Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը ներկայացրեց հայցի հիմքն ու առարկան եւ փաստական հանգամանքները. «Սեպտեմբերի 1-ին կազմակերպել են բողոքի ակցիա, բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կատարել է հասարակական կարգի պահպանման ծառայություն, քաղաքացիները դուրս են եկել երթեւեկելի գոտի, եւ ոստիկանության պահանջը՝ ազատել երթեւեկելի գոտին, չի կատարվել: Մաքսիմ Սարգսյանի նկատմամբ վարչական ձերբակալություն է իրականացվել»:

Ոստիկանությունը պահանջում է Մաքսիմ Սարգսյանին պատասխանատվության ենթարկել վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Մարթա Մելիքսեթյանը ներկայացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի կատարած տեսագրությունները, որոնք կատարվել են սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում, որտեղ երեւում է, որ Մաքսիմ Սարգսյանին պահանջ է ներկայացել, սակայն պահանջը չի կատարել:

Մաքսիմ Սարգսյանի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը հայտարարեց, որ կողմը հակընդդեմ հայց է ներկայացրել, սակայն այն վերադարձվել է, կողմը այն բողոքարկել է, եւ այժմ բողոքը գտնվում է վարչական վերաքննիչ դատարանում՝ հունվարի 13-ին վարույթ է ընդունվել, սակայն մինչեւ հիմա տեղեկություն չունեն: Հայարփի Սարգսյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ կողմերի համար ոչ իրավահավասար պայմաններ են ստեղծվել:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29