Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ Բանկի հայտարարությունը

Փետրվար 10,2016 14:31

ՌԴ Կառավարության 13.05.2015 թիվ 877-ռ հրահանգի շրջանակներում 2015 թ. հուլիսի 30-ին իրականացվել է ՎՏԲ Ա տեսակի ACB 3 073 905 մլն արտոնյալ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքը, 0,1 ռուբլի անվանական արժեքով: Տվյալ գործարքի իրագործման արդյունքում այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս «Ռոսիմուսչեստվո»-ի (ՌԴ Պետական գույքի կառավարման Պետական գործակալություն) հանդիսանում է վերահսկող բաժնետեր՝ ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) սովորական բաժնետոմսերի 60,9% բաժնեմասով:

Ռուսաստանի Ֆինանսների Նախարարության բաժնեմասը հաշվի առած բանկի արտոնյալ կապիտալում, Ռուսաստանի Դաշնության ընդհանուր բաժնեմասը ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) կանոնադրական կապիտալում կազմում է 45,01%: Ընդ որում, պետությունը պահպանում է վերահսկողությունը ՎՏԲ քվեարկող ակցիաների նկատմամբ, համաձայն ՌԴ Նախագահի Հրամանագրի:

Այսպիսով ՌԴ Նախագահի 08.02.2016 թ. № 46 Հրամանագիրը արձակվել է ՌԴ Նախագահի 2004 թ. օգոստոսի 4-ի № 1009 Հրամանագրով հաստատված ռազմավարական ձեռնարկությունների եւ ռազմավարական բաժնետիրական ընկերությունների ցուցակում ընդգրկված Ռուսաստանի Դաշնության ՎՏԲ Բանկ (ՀԲԸ)-ի կանոնադրական կապիտալում բաժնեմասը ընթացիկ բաժնեմասին համապատասխանեցնելու նպատակով:

Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրում, որ սույն Հրամանագիրը չի նախատեսում Ռուսաստանի Դաշնության բաժնեմասի նվազեցման հնարավորությունը ՎՏԲ Բանկում (ՀԲԸ):

 

ՎՏԲ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29