2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իր արդյունքներով դեռ երկար ժամանակ կհիշվի և կխմորվի: Այն առանձնապես նորովի է դիտարկվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի կողմից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցից հետո:
Այս օրերին երկրի համար ծառացած սոցիալական կարևորագույն հիմնահարցերը՝ աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը և արտաքին պարտքի բեռը չկարևորելով օրվա իշխանությունը կոալիցիոն գործընկեր է փնտրում, քանզի իրավիճակը ծանր է հատկապես ստեղծված իրավիճակում պատասխանատվությունը կիսելու առումով:
Գուցե հենց այդ է պատճառը, որ պորտֆելների վերաբաշխման հարցում կան տարաձայնություններ: Ո՞ւմ, ի՞նչ վստահելու հարցը դարձել է գլուխկոտրուկ:
Եվ ահա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագիտական խմբի վերջնական զեկույցը նոր լույս է սփռում 2015թ. դեկտեմբերի 6-ին հանրապետությունում անցկացված հանրաքվեի որակի վրա:
Կարդացեք նաև
Պարզվում է, որ թերացումները և խախտումները եղել են այնպիսի, որ փորձագիտական խմբի անդամները այդ ամենը նկատել են և բարձրաձայնում են…:
Եվ ահա այստեղ անհրաժեշտություն է առաջացել գնահատական տալ կատարված աշխատանքին, որի արդյունքում «այո»-ն սլացիկ և անհետևանք չանցավ:
Ցանկացած համապետական նշանակության հանրաքվե ունի իր պատասխանատուները: Բնական է, որ այդ գործի կազմակերպման պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է տարածքային կառավարման մարմինների վրա՝ իրենց շտաբներով, դպրոցների վրա՝ իբրև հանրաքվեի անցկացման վայր և, իհարկե, իրավական կողմի ապահովումը արդարադատության մասով:
Ահա հենց այս ոլորտներում կատարված աշխատանքը ի ցույց դրվեց տարբեր սոցիալական շերտերի կողմից և բարձրաձայնվեց այն միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող փորձագիտական խմբի անդամների միջոցով:
Արդյունքում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կկայանա և պորտֆելների վերաբաշխում տեղի կունենա հենց վերը հիշատակված ոլորտներում:
Այսուհետ կոալիցիոն գործընկերները պատասխանատու կլինեն պետության առջև ծառացած բոլոր խնդիրների և ձախողումների համար:
Գառնիկ Վաղարշակյան
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար