Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտյան. «Քննադատողներին պակասում է մասնագիտական գիտելիքը»

Փետրվար 10,2016 12:57

Aravot.am-ը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց, թե բուհերի եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման  արդյունքների վերաբերյալ ինչ բողոքներ են ստացվել: «Եզակի քննադատական կարծիքներ եմ ընթերցել սոցցանցերում: Ցավոք, նման կարծիքներում պակասում է մասնագիտական գիտելիքը, որովհետեւ քննադատողներն անգամ չեն տարբերակել հիմնական եւ միջին դպրոցները, խորամուխ չեն եղել մեթոդաբանության մեջ: Վարկանիշավորման մեթոդաբանությունը մշտապես վերանայվելու կարիք ունի, սակայն մեծամասամբ տեղեկատվությունն ընդունվել է որպես բավականաչափ հավաստի»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ հետաքրքրվողները կարող են այցելել ranking.armedu.am եւ rank.armedu.am կայքեր, ծանոթանալ վարկանիշավորման արդյունքներին, համեմատել դպրոցները եւ հասկանալ դրանց ուժեղ եւ թույլ կողմերը. «Վարկանիշավորման նպատակն է՝ հայտնաբերել թույլ կողմերը եւ աշխատել դրանք շտկելու ուղղությամբ: Դա վերաբերում է նախարարությանը, տարածքային կառավարման մարմիններին եւ, իհարկե, դպրոցին»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք,  որ նախարարն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների մրցույթի հաղթողներին պարգեւներ հանձնեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29