Լրահոս
Օրվա լրահոսը

Մի տեսակ կիսատության զգացում է համակում նախարարի այդ խոսքերից. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 10,2016 12:21
seyran ohanyan

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ բանակում 2 արտահայտություն է արգելել, առաջինը՝ բանակը հասարակության հայելին է, եւ երկրորդ՝ բոլոր բանակներում էլ տեղի են ունենում միջադեպեր։

«Ազատ հասարակությունից բանակը տարբերվում է իր ռեժիմով, կարգապահությամբ, եւ այնտեղ արատավոր բարքերի դեմ պայքարը կարելի է ավելի հետեւողական մղել, քան ազատ հասարակության մեջ։ Արգելել եմ ասել, որ բոլոր բանակներում էլ այսպիսի (արատավոր-խմբ.) դեպքեր լինում են, որովհետեւ մենք ազգային բանակի կատարելության հասնելու վերջնագծում ենք, որտեղ բացառիկ աստիճանի պետք է լինեն հայրենասիրության բարձր հատկանիշները, ազգային ավանդույթները, մարդկային բացառիկ հարաբերությունները եւ այլն»։

Անշուշտ, վատ չէ, որ նախարարը փորձում է կոտրել այդ կարծրատիպ դարձած արտահայտությունները, որոնք շատ հաճախ ասվում են՝ բանակում տեղի ունեցող հանցագործությունները, ապօրինությունները արդարացնելու համար։

Բայց, մյուս կողմից, մի տեսակ կիսատության զգացում է համակում նախարարի այդ խոսքերից։ Այսինքն, որ այդ խոսքերը պետք է շարունակություն ունենան։

Օրինակ, արտահայտությունն արտահայտություն, բայց բանակում առաջինը, ինչ պետք է հաստատվի, արդարությունն է։ Ամենաշատը դրա պահանջարկն ունի հասարակությունը, ծնողները, զինվորները։ Խոսքը ներբանակային, միջզինվորական հարաբերությունների ու բարքերի մասին չէ։

Որքան էլ պայքարենք դրա դեմ, որքան էլ խստացվեն պատիժները, որքան էլ սպայական անձնակազմի պատասխանատվության չափը ավելացվի, հիմնովին արմատախիլ անել որոշ բանակային երեւույթներ գրեթե անհնար է։

Որովհետեւ միշտ լինելու են հին ծառայող-նորակոչիկ հարաբերությունները, սպա-զինվոր հակասությունները, որոնք միշտ չէ, որ արդարացի լուծում են ունենում:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29