Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոնա Այվազյան. «Եթե հանրաքվեի ընթացքում խախտումներ չլինեին «Ոչ»-ը 70% ձայն կհավաքեր»

Փետրվար 10,2016 12:12

«Քվեարկության օրվա մեր դիտարկման արդյունքները ցույց տվեցին, որ, ինչպես եւ ենթադրվում էր, հանրաքվեն ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով, որոնք շատ ավելի կոպիտ էին, քան նախատեսվում էր: Նույնիսկ մոռացված խախտումներ, բռնություններ ի հայտ եկան»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Նա ներկայացնում էր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ամփոփիչ զեկույցը սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին:

Սոնա Այվազյանը հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումներից առանձնացրեց լցոնումների, բռնությունների, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը. «Այս հանրաքվեն չի կարելի որեւէ կերպ համարել կայացած եւ լեգիտիմ: Դրանք որեւէ կերպ չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի լավ պրակտիկայի ուղեցույցի որեւէ կետի»:

Զեկույցի պատրաստմանը, բացի «Քաղաքացի դիտորդ»-ից, մասնակցել է նաեւ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը. «Մեր արտաքին գործերի նախարարության բյուրոկրատական կամ միտումնավոր քաշքշուկների պատճառով՝ նրանց հնարավորություն չէր տրվել ստանալ միջազգային դիտորդի կարգավիճակ, եւ նրանք ստիպված հանդես են եկել «Քաղաքացի դիտորդի» հետ համատեղ: Նրանց զեկույցները եւս ներառված են»:

Պլատֆորմի վիճակագրական վերլուծությունն, ըստ Սոնա Այվազյանի, ցույց է տալիս, որ քվեարկության արդյունքներն ամբողջովին տարբեր կլինեին, եթե չլինեին լցոնումները, խախտումները եւ բռնությունները. «Այդ դեպքում Երեւանում «Այո»-ն մոտ 20%-ով քիչ կլիներ: Իսկ Հայաստանի ամբողջ տարածքում, հավանաբար, 30-40% «Այո» կլիներ եւ 70% «Ոչ» կլիներ»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29