Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը մամուլից է տեղեկանում ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների մասին

Փետրվար 10,2016 12:08

«Ես ՀՀԿ խորհրդի կազմում եմ, իսկ նոր տարում խորհրդի նիստ չի եղել: Հետեւաբար, տեղեկացված եմ այնքանով, որքանով հետեւում եմ մեր լրատվամիջոցներին»,-Aravot.am-ի հարցին`ՀՅԴ-ի հետ բանակցություններն ի՞նչ փուլի հասան, ասաց ԱԺ կրթության եւ գիտության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

«ՀՀԿ-ՀՅԴ երկարատեւ բանակցություններից հետո Դաշնակցությունն ի վերջո ստացել է այն, ինչ ցանկանում էր: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ին կառավարությունում նախարարական երեք պորտֆել կտրվի: Խոսքը արդարադատության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարության մասին է՝ առանց արտակարգ իրավիճակների»,- այսօր գրել էր «Հայկական ժամանակը»:

Հաջորդ դիտարկում-հարցին`ԲՀԿ-ում էլ խմորումներ եղան կոալիցիա մտնելու հարցով, բայց իշխանական շրջանակներից սաստեցին կոալիցիա կազմելու կողմնակից ԲՀԿ-ականներին. ինչո՞ւ ՀՀԿ-ում չեն ցանկանում ԲՀԿ-ին էլ վերցնել կոալիցիա, ԲՀԿ-ն ՀՅԴ-ից պակա՞ս է ծառայել ՀՀԿ-ին, Արտակ Դավթյանն արձագանքեց. «Որպեսզի մենք որեւէ բան ուզենք կամ`չուզենք, խոսքը վերաբերվում է համագործակցությանը, ապա հակառակ կողմի ցանկությունը ևս պիտի լինի: Բայց հակառակ կողմի ցանկությունը մենք չենք տեսել: Ի՞նչ իրենց ներսում կատարվում է, արդյունքն իրենք պետք է ներկայացնեն ընդհանուր հայտարարի տեսքով: Բայց, կարծես թե կոալիցիա կազմելու մասով ԲՀԿ-ում ընդհանուր հայտարար չկա կամ կա` չկազմելու մասով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29