Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրն էլ՝ Արմեն Սարգսյանը, 2015 թվականի հոկտեմբերի 27-ին պատասխանելով լրագրողների հարցին՝ ներկա իշխանությունն ունակ է բացահայտել հոկտեմբերի 27-ի դավադրության թնջուկը, շտապել էր պաշտպանել Սերժ Սարգսյանին։ «Ինչքան ճանաչում եմ ներկա իշխանություններին, ինչքան հետները շփվում եմ, հասկանում եմ՝ ում նկատի ունեք դուք, ինչքան հնարավորություն ունենք, բազմիցս խոսում ենք այդ թեմայով, այո, ամեն հնարավորը փորձում ենք անել, որպեսզի բացահայտվի։ Փորձում ենք հասկանալ, թե թելերը ուր են տանում, որովհետեւ այսօր կան մարդիկ, ովքեր այն համոզմանն են, որ Սերժ Սարգսյանն էլ կարող է մասնակից լինի, բայց ես այն համոզմանն եմ, որ անձամբ Սերժ Սարգսյանը հնարավորություն չունի, ես այն կարծիքին եմ, որ անձամբ Սերժ Սարգսյանը մեղավորություն չունի։ Միակ մեղավորությունն այն էր, որ այդ ժամանակաշրջանում Ազգային անվտանգությունը թերացել էր իր աշխատանքների մեջ։
Բայց այդտեղ կար նաեւ իմ եղբոր մեղավորությունը. Վագգեն Սարգսյանին սպանելու փորձեր, խոսակցություններ մշտապես եղել են, եւ այս պարագայում նա անլուրջ է մոտեցել այս հարցին», հայտարարել էր Արմեն Սարգսյանը։
Երկու եղբայրների հայտարարությունները, ինչպես արդեն հասկացաք, հակասում են միմյանց։ Ավագը՝ Արամ Սարգսյանը, պնդում է, թե Սերժ Սարգսյանն իրեն խոստովանել է՝ Հոկտեմբերի 27-ը կազմակերպված էր, եւ ինքը մի օր բան է ասելու այդ առումով, իսկ Արամի կրտսեր եղբայրը՝ Արմենը, պնդում է, թե Սերժ Սարգսյանը մեղավոր չէ; եւ ոչ մի բանի «հնարավորություն չուներ»։
Ճիշտ կլիներ եղբայրներն իրար մեջ «ռազբիրատ անեին» ճիշտն ու սխալը:
Կարդացեք նաև
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում