Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիոններ՝ կանաչապատ տարածքները պահպանելու համար. «Ժողովուրդ»

Փետրվար 10,2016 11:54

Երեւանի քաղաքապետարանը որպես մայրաքաղաքում վերջին, տարիներին իրականացվող դրական ամենաակնառու փոփոխություն մշտապես նշում է կանաչապատման եւ ծաղկապատման ծավալների աճը։ Մինչդեռ բազմաթիվ փորձագետներ, ինչպես նաեւ Երեւանի ավագանու անդամներ, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են կանաչապատման համար մայրաքաղաքային բյուջեից հատկացվող ահռելի գումարների եւ ստացվող արդյունքի անհամարժեքության մասին՝ կասկածներ հայտնելով այդ գործընթացում կոռուպցիոն լուրջ ռիսկերի եւ ատկատների մեխանիզմի գոյության մասին։

Երեւանի քաղաքապետարանը այս տարվա հունվարի 21-ին շրջանակային ընթացակարգով կնքված պայմանագրի մասին հայտարարություն էր հրապարակել։ «Ժողովուրդ»-ը հրապարակված հայտարարությունից տեղեկացավ, որ մայրաքաղաքի 6 վարչական շրջանների կանաչապատ տարածքների խնամքի եւ պահպանման նպատակով իրականացվող աշխատանքների համար քաղաքային բյուջեի հաշվին 2015 թվականին հսկայական գումարներ են ծախսվել։

Օրինակ՝ Ավան վարչական շրջանի կանաչապատ տարածքների խնամքի եւ պահպանման աշխատանքներ իրականացնելու համար քաղաքային բյուջեից հատկացվել է 121 մլն դրամ։ Նույն աշխատանքներն իրականացնելու համար Աջափնյակ վարչական շրջանին՝ 130 մլն դրամ, Շենգավիթ վարչական շրջանին՝ 158 մլն դրամ, Նորք-Մարաշ վարչական շրջանին 20 մլն դրամ է հատկացվել։ Իսկ, ահա, Կենտրոն վարչական շրջանին՝ 300 մլն դրամ, Արաբկիրին 170 մլն դրամ պետք է հատկացվեր, սակայն հայտերը մերժվել են։ Բացի այս՝ շրջանակային ընթացակարգով պայմանագրի մասին հայտարարության մեջ նշված է, որ Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների կանաչապատ տարածքների խնամքի եւ պահպանման աշխատանքները չեն կայացել։ Բանն այն է, որ Արաբկիր համայնքի «Արաբկիր-Կամար» ՓԲԸ-ն հայտը ներկայացվելու օրվա դրությամբ ունեցել է ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց հարկային պարտավորություններ, եւ նրա հայտը հանձնաժողովի կողմից մերժվել է:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29