Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկած կանանց թենիսի ST.Petersburg Ladies Trophy 2016 միջազգային մրցաշարում մոսկվաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանից ընդամենը 56 րոպե 16 վայրկյան պահանջվեց մեկնարկային տուրում սերբ թենիսիստուհի Բոյանա Յովանովսկիին հաղթելու համար՝ 6-1, 6-2:
Երկրորդ շրջանում Մարգարիտան հանդիպելու է աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիներից մեկի՝ Անա Իվանովիչի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ rg.ru-ի