Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Մարդիկ եթե ինձանից հոգնեն, կասեն». «Ժողովուրդ»

Փետրվար 10,2016 11:37

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ։

– ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդներն իրենց զեկույցում հատուկ քննադատել են այն փաստը, որ սահմանադրական հանրաքվեի գործընթացում ներգրավված էին պետական պաշտոնյաները, ինչը տեղիք է տալիս մտածելու նրանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին։

– Չէ, պաշտոնեական դիրքի չարաշահում չի կարող լինել, որովհետեւ ամբողջ քարոզչական արշավը եղել է աշխատանքից հետո՝ կիրակի օրերին։ Եվ այդ ժամանակ ես, ինչպես նաեւ մյուս քաղաքացիները, իրավունք ունենք նույնպես քարոզել, եւ եթե ասում են, որ մենք աշխատանքի ժամին ենք… այդ ամենը սուտ է, այդպիսի բան չի եղել ոչ մի անգամ։

– Ակնհայտ է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն իշխանությունների համար ձախողում էր, ընդդիմության եւ դիտորդների բացահայտումներից զատ՝ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։ Դուք՝ որպես շտաբի պետի տեղակալ, ի՛նչ հետևություններ եք արել Ձեզ համար։

– Ես գտնում եմ, որ եթե եղել են խախտումներ, եւ ովքեր արել են խախտումներ, իհարկե, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Հենց դա էլ խոսում է, որ մենք կիրառել ենք դեմոկրատական սկզբունքները, եւ եթե մարդ կատարել է զանցանք կամ հանցանք, պետք է պատասխան տա։

– Բայց չե՞ք ընդունում, որ գործող իշխանությունից մարդիկ հոգնել են, ո՞րն է ելքը։

– Արտահայտությունը մի քիչ սխալ է՝ մարդիկ հոգնել են իշխանությունից։ Ես էլ եմ իշխանություն եւ ես կարծում եմ, որ մարդիկ եթե ինձանից հոգնեն, կասեն, որ հոգնել են, եւ ընդհանուր խոսելը ճիշտ չի։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29