Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի անորոշ ապագան. «Հայկական ժամանակ»

Փետրվար 10,2016 11:24

Ընդդիմության բացակայության պայմաններում իշխանությունն իրեն շատ հանգիստ է զգում, թուլացել է նրա միասնականությունը, եւ ողջ քաղաքական գործընթացը՝ բանավեճերի, պայքարի տեսքով, տեղի է ունենում մի տեղ՝ իշխանության ներսում՝ փակ դռների հետեւում։ «Սա դասական երևույթ է: Երբ չկա ընդդիմություն, որը ճնշում եւ ստիպում է միավորվել իշխանությանը, էլիտայի տարբեր օղակներ (ուժայիններ, գործարարներ եւ գաղափարական մարդիկ) սկսում են մրցել միմյանց հետ, փորձել իշխել իրար վրա եւ իշխանության բլիթի նոր կտորների տիրանալ։ Այս առումով ՀՀԿ-ն դասական առումով կուսակցություն էլ չէ, այլ տարբեր քաղաքական եւ տնտեսական խմբերի կոնսենսուսի վայր»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Չնայած իշխանության ներսում առկա բախումներին, ինչը մամուլը հաճախ ներկայացնում է Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հակամարտության տեսքով, մեր զրուցակիցը չի կարծում, որ տվյալ հակասությունները կհանգեցնեն իշխող կուսակցության մասնատման։ «Առաջիկայում դա տեղի չի ունենա, քանի որ այդ խմբերի համար ավելի ձեռնտու է իշխանության մեջ գտնվելը, քան դրանից դուրս»,- նշեց նա։

Միեւնույն ժամանակ անորոշ է մնում վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական ապագան, որին, ըստ մամուլի տեղեկությունների, ցանկանում է թուլացնել Սերժ Սարգսյանը, քանի որ Աբրահամյանի վարչապետությունը խորհրդարանական կառավարման համակարգում կարող է հանգեցնել Սարգսյանի՝ քաղաքական գործընթացների վրա ազդեցության կարողությունների խիստ սահմանափակման։

«Ինչ վերաբերում է Աբրահամյանին, ապա այս հարցում կարծում եմ անգամ իշխանության մեջ դեռ վերջնական չեն որոշել՝ ինչ անել։ Գործընթացը գնում է, սակայն դեռ պարզ չէ՝ ինչպես կավարտվի»,- ասաց մեր զրուցակիցը նկատելով եւս մեկ կարեւոր հանգամանք. «Ողջ գործընթացն ընթանում է հանրային անտարբերության պայմաններում։ Հանրությունն այն ընկալում է որպես ինչ-որ օտար բան»։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29