Եվրամիությունը կարող է արդեն այս ամռանը չեղյալ հայտարարել Վրաստանի հետ այցագրային ռեժիմը: Այս մասին, ինչպես հաղորդում է Sputnik Georgia-ն, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ԵՄ միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:
Հիշեցնենք, Եվրամիությունը և Վրաստանը 2014թ. հուլիսին ստորագրեցին Ասոցացման մասին համաձայնագիրը, որի անքակտելի մասն է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: 2015թ. դեկտեմբերի 18-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց դրական եզրակացություն առ այն, որ Վրաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի լիբերալիզացմանը:
«Եվրահանձնաժողովը պատրաստվում է օրենսդրական առաջարկ ուղարկել Եվրախորհրդարանին և անդամ երկրներին: Վերջնական քաղաքական որոշում պետք է ընդունվի ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից այն բանից հետո, երբ կներկայացվի օրենսդրական առաջարկը: Դա, հնարավոր է, տեղի ունենա ամռանը, հնարավոր է՝ ավելի շուտ»,- ասել է Ավրամոպուլոսը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ