Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ուզում է դառնալ երկրորդ ուժը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 10,2016 11:07

Երեկ փորձեցինք ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանից պարզել, թե ՀՅԴ-ի հետ իրենց ամիսներ տեւած բանակցությունների ընթացքում քննարկե՞լ են 2017-ին այդ կուսակցությանը հնարավորինս լայն ներգրավվածություն ապահովելու հարցը։ «Այն, որ ՀՅԴ-ն կարող է լինել երկրորդ ուժը եւ ավելի ներկայացված լինել խորհրդարանում, դա բնական է։ Բայց հիմա նման հարց մենք չենք կարող քննարկել, քանի որ դա որոշվելու է 2017թ. ԱԺ ընտրությունների արդյունքում։ Մենք հիմա քննարկում ենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների շուրջ համագործակցության հարցը։ Այս նոր համագործակցությունը միտված է մեր երկրին բարեփոխում բերելու հրամայականին»,- պատասխանեց նա։

Այնուամենայնիվ, ապագային միտված այդ գլոբալ քննարկումների շարքում կա՞ ՀՅԴ-ի ապագա ներգրավվածությանը վերաբերող հարցը։ «Ներգրավվածության մասին քննարկումների վերջնական արդյունքը մենք կիմանանք վաղը կամ վաղը չէ մյուս օրը։ Դրանք երկրորդական հարցեր են»,- այսպիսի խուսափողական պատասխան տվեց Սամվել Նիկոյանը։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29