ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է երկու հրամանագրեր: Առաջին հրամանագրով որոշվել է. «Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Երկրորդ հրամանագիրն է. «Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»:
ԸՍՏ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ