Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերդինանտ Առաքելյան. «Հայտնվեցին զոռբաներ, սրիկաներ եւ դարձան օլիգարխ». «Հրապարակ»

Փետրվար 10,2016 10:53

Հարցազրույց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի հետ

– Ինչպե՞ս ստացվեց, որ հանկարծ օլիգարխը դարձավ հարգանքի ու պատվի արժանի։

– Բոլոր շարժումները, հեղափոխությունները բերում են իրենց անոմալիաները, եւ այդ անոմալիան եկավ նրանից, որ հայտնվեցին զոռբաներ, սրիկաներ եւ դարձան օլիգարխ։ Իսկ որտեղի՞ց նրանց այդ փողը, պարզ բան է՝ գողացել են։ Անոմալիաները ծնվում են այսպիսի ագահությունից։

Պատահական չէ, որ հայ ժողովուրդը գրել է «Քաջ Նազարը», իսկ իսպանացին՝ «Դոն Կիխոտը», բայցեւայնպես, մենք իրավունք չունենք.գնդակահարելու, մենք կամաց, օրենքի ուժերով պետք է բերենք ուրիշ հարթություն, այդ հարթությունը շատ հեռու է, բայց դա է միակ ճանապարհը։

Ես ոչ մի հեղափոխության կողմնակից չեմ, հեղափոխությունը 180 աստիճանի տակ փոխում է ամեն ինչ եւ բերում է սառից միանգամից տաք։ Ես կողմնակից եմ էվոլյուցիային, իսկ էվոլյուցիայի համար մարդը պետք է ունենա բանականություն, քաղաքակրթություն, քաղաքակրթության ճանապարհն էլ պետք է հարթվի «ինչու» հարցով, եւ բոլոր «ինչու»-ների պատասխանը կգա եւ այդ պատասխանը հետագայում նորից կլինի հարցական հաջորդ պատասխանների համար, սա է դիալեկտիկան, ուրիշ ձեւ չկա։

 Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29