Լրահոս
Օրվա լրահոսը

Սթափվե՛ք, մարտի 1-ը կրկես չէ ձեզ համար. «Ժամանակ»

Փետրվար 10,2016 10:43

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին՝ երեկոյան գրեթե նույն ժամերին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առանձին դիմումները:

Կանխատեսելի էր, որ նախընտրական տարում ներքաղաքական պայքարը թեժանալու է հենց ընդդիմադիր ուժերի միջև, և այս հեռանկարն արձանագրվել է արդեն շատ անգամ: Այս իրավիճակը գրեթե իդեալական է իշխանության համար, և այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը, ի դեմս այս դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի, այս «վեճում» հանդես է գալիս որպես երրորդ կողմ կամ արբիտր:

Մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ իրավիճակի պահպանման դեպքում ընդդիմադիր որևէ ուժ չի կարողանա ընտրություններին նախորդող տարում հասարակությանն իր շուրջ համախմբելու որևէ արդյունավետ միջոց գտնել, առավել ևս 2017-ի խորհրդարանական ընտրություններում արձանագրել այնպիսի էական հաջողության շանսեր, որոնք թույլ կտան միջամտել ներիշխանական խաղին և ազդեցություն ունենալ, օրինակ, ՀՅԴ-ՀՀԿ, ապագայում անկասկած նաև ԲՀԿ-ի հետ պայմանավորվածությունների վրա:

Խնդիրն այն չէ, որ ընտրություններից առաջ մարտի 1-ի հանրահավաքով ընդդիմադիր երկու ուժերը նվեր են ընծայում իշխանություններին: Խնդիրն այն է, որ մարտի 1-ի հանրահավաքի համար կռվում այդ ուժերի միջև, այսպես ասած, այնպիսի ուժային հարաբերակցություն է ամրապնդվում, որ մինչև 2017 թվականը նրանցից որևէ մեկին ունակ չի դարձնի առանցքային առավելության հասնել մյուսի նկատմամբ և այդպիսով առավել հանգիստ գնալ ընտրությունների քվեարկության:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29