Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը 953 մլն դոլար կհատկացնի Ռուսաստանի հարևան երկրների աջակցությանը

Փետրվար 10,2016 10:12

ԱՄՆ պետքարտուղարությունը 2017թ., համաձայն բյուջեի նախագծի, շուրջ 953 մլն դոլար կհատկացնի Ռուսաստանի հարևան երկրներում ժողովրդավարության աջակցության և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի համար: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին:

Գումարը կհատկացվի «դիմակայություն ռուսական ագրեսիային հասարակական դիվանագիտության և արտաքին օգնության միջոցով, ինչպես նաև Եվրոպայում կայուն կառավարության ստեղծում» հոդվածի շրջանակում:

«Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի, էներգետիկ անվտանգության ծրագրիր ստեղծելու, Ռուսաստանի հարևան երկրներում, ինչպիսիք են, օրինակ, Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, ժողովրդավարական հանրությանն աջակցելու մասին է: Ինչպես նաև Միջին Ասիայի երկրների»,- ասել է փաստաթղթին ծանոթ աղբյուրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29