Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ «լիդեր» պետք չի

Փետրվար 10,2016 10:00

«Մի հատ կարգին լիդեր է պետք, որ էս ժողովրդին տանի իր հետեւից»: Այդ եզրահանգումը հաճախ է հետեւում բողոքների «ստանդարտ փաթեթին»` իշխանավորների եւ հարուստների ճոխ կյանքի եւ սեփական խեղճության թեմայով: «Լիդեր» ասելով՝ մարդիկ պատկերացնում են մի մարդու, որը կկանգնի Ազատության հրապարակում, իր բարձունքից կբարբառի վերջնական, անառարկելի ճշմարտություններ, իսկ հավաքված հարյուր հազարավոր մարդիկ կլսեն նրան, կտոգորվեն նրա հանճարեղ գաղափարներով, այդ հերոսին գրկած կգնան Բաղրամյան-26, կդնեն նրան գահին, որից հետո կսկսվի երջանիկ եւ բարգավաճ կյանքը:

Երազանքն իրականացնելու համար մնում է միայն մի «փոքրիկ» բան` գտնել հայ կամ գուցե ոչ հայ ժողովրդի ծոցից դուրս եկած այդ «լիդերին», հերոսին, փրկչին, որն այդ ամենը պետք է իրականացնի: Այդ առասպելը մտքում ունենալով՝ մարդիկ սկսում են թվարկել ներկայումս գործող քաղաքական գործիչների անունները եւ գալիս են եզրակացության` չէ, նման մարդ չկա: Այդ փնտրտուքից հետո մարդկանց մի մասը սկսում է մտածել անծանոթ, դրսից եւ «աչքը կուշտ» հերոսի մասին, քանի որ երկրի ներսում փրկչի «պաշտոնին» հարմար թեկնածություն չեն գտնում:

Բայց խնդիրն այն չէ, որ այդ գործիչներն օժտված չեն փրկիչների «խարիզմայով»: Սխալը մեթոդոլոգիական է. մարդկանց պատկերացրած «լիդերական» մոդելը հնացած է, այն չի համապատասխանում 21-րդ դարի մարտահրավերներին: Ստալինի, Չերչիլի, Կիմ Իր Սենի կամ Մաո Ցզե Դունի ժամանակներն անցել են՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում կռապաշտությունն անցյալի մնացորդ է՝ մարդիկ դարձել են էապես ավելի տեղեկացված եւ այդ պատճառով շատ ավելի թերահավատ: Երբ դու կարող ես 5 րոպեում որեւէ երեւույթի մասին ստանալ ցանկացած տեղեկություն, մարդկանց կեղծ հրաշագործությունների մասին պատմություններով դժվար է որեւէ մեկին գայթակղել: Մենք՝ հայաստանցիներս, բավականաչափ տեղեկացված ենք, որպեսզի հասկանանք, որ ասպարեզում եղած ոչ մի գործիչ (ինչպես եւ միս ու արյունից կազմված որեւէ մարդկային արարած) ի վիճակի չէ քաղաքական կամ տնտեսական հրաշքներ գործել: Մյուս կողմից՝ պետական ավանդույթներ չունենալով, մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, որ պետք է ինչ-որ մեկը գա եւ «էս երկիրը դզի»՝ մենք ինքներս «դզվել» չենք ցանկանում:

Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ քաղաքական գործիչների մեծ մասը հագուրդ է տալիս այդ մոլորությանը եւ իրեն պահում է որպես «լիդեր» եւ պոտենցիալ «դզող»: Դժվար է, իհարկե, հրաժարվել սեփական անձի կարեւորությունից: Կրկնակի դժվար է ասել՝ ես «լիդեր» չեմ, փրկիչ, հերոս, «դզող» չեմ, ես ձեզ համար ոչինչ չեմ կարող անել: Ամենաշատը, որը ես կարող եմ անել, ձեզ որոշակի գաղափարներ տալն է: Իսկ դուք մտածեք՝ կարո՞ղ եք դրանց հիման վրա ինքներդ ձեզ համար որեւէ լավ բան անել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. alfred says:

    Ես կարծում եմ որ (լիդերի) հոգեբանությունը ջարդելուն է ուղղված պառլամենտական համակարգին անցնելը

  2. Իրավաբան says:

    Սկզբունքորեն համաձայնելով արժեքանբանական հարցի մասին՝ՊետՔ ՉԵՆ ԼԻԴԵՐՆԵՐ էդ ենթԱՏԵՔՍՏՈՎ:
    ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆիվ Դուք մեկ այլ մեթոդաբանական սխալ եք թույլ տալիս;Իբր հիմա լիդերներ պետք չեն -իսկ այ անցած դաևում պետք են եղել:
    Իրականում խնդիրը տեղեկատվության պակասը հո չի??:
    Ինչ ա Մակեդոնացու Նապոլեոնի վախտով պակաս գիտեին դրա ահամար ր լիդեր ետք?
    Լիդերության արկատները մարդու բնույթի մեջ են՝ անակխ ժամանակից:
    Ինչա Պուտինը հիմա լիդեր ա թե չէ???
    Պետք չի նընդունել ցանակլին իրականաի տեղ:
    Այ Ձեր էս մասով գրածն ա իրականում ժամակակակավևեպ;
    Մարդիկ միշտ էլ ունեն դրա կարիքը՝ լիդերի ՝ լինի դա մարդկային տեսքով թե տրանսցենդենտալ

  3. Կարո Մելիքյան says:

    Մեզ, ոչ թե լիդեր պետք չե, կամ ընդգծված լիդեր չունենք՞, այլ մեզ մոտ բոլորը ԼԻԴԵՐ են եւ՝բոլորը պայքարում են բոլորի դեմ՝ դա լինի ընդդիմադիր,թե իշխանական։ Ամեն օր, մեր աչքի առաջ, որքան՞ կուսակցություններ են ծնվում ու քանդվում։ Թաղային հեղինակություններ բա… Նույնը՝ իշխանության մեջ է կատարվում,մի օր կտեսնես,թե ինչպես են դուռը շրխկացնում,մի առ ժամանակից հետո՝նորից իշխանական դուռն էն թակում։ Իսկ ՀՀԿ-ն կուռ պահողը՝ընդհամենը, ընդհանուր կերակրատաշտն է,որի շուրջը միավորվում էն՝ամեն մեկը իր գդալով,…գաղափար բառը՝դա նրանց մոտ ծիծաղ է առաջացնում։
    Իսկ Ս.Ս.-ի վերջին նախաձեռնություննրը սահմանադրության վերաբերյալ՝,-դա ընդհամենը,միջոց էր՝արտաքին սպառնալիքներից,որ չիմանան կամ դժվարանան՝թե,կոնկրետ ում գլխին բամփեն ու ժամանակին՝ եվրոպա-ասիա ռեվերանսները՝հենց հետեւանքն էր այդ ամենի։

  4. Լավատես says:

    Ինչ որ բանի անհրաժեշտությունը վառ ի հայտ է գալիս ծայրահեղ իրավիճակում: Եթե ուրիշ պետությունների հանդեպ հաղթանակ տարած ազգերի համար պետականությունը կորցնելը ծայրահեղ իրավիճակ է, ապա դարերով պետականությունը կորցրած ժողովրդի համար պետականություն յա կա յա չկա, մի հաշիվ է, սրանց համար ուրիշի ոտը կամ կրոնը կամ կենսակերպը միանգամայն ընդունելի տարբերակ է:
    Ասենք, օդանավում ենք ու ինչ որ մեկը վատացել է, ինչ ենք անում, ձեններս գցում ենք ու հարցնում, ստեղ բժիշկ կա՞, մարդ ա վատացել: Ով քչից շատից էդ գործի մեջ կա, միանգամից վազում է էդ հիվանդի մոտ, եթե մի քանիսն են հավաքվում, արդեն իրար մեջ որոշումներ են ընդունում ու հրամաններ տալիս մնացածներին՝ էս արեք, էն արեք ու բոլորն էլ նրանց են ենթարկվում: Իսկ եթե թքած ունեն էդ հիվանդի վրա, ոչ բժիշկ ման կգան, ոչ էլ կենթարկվեն բժիշկների ասածներին: Մենք որպես քաղաքացի նույնքան անմակարդակ ենք ու հիվանդ որպես քաղաքացի, որքան մեր պետականությունը, դրա համար էլ մեզ մեր անմակարդակությունը Բուժող բժիշկ մասնագետներ են պետք, այլ ոչ թե նրանց գաղափարները, իսկ մենք էլ էնքան մակարդակ պետք է ունենանք, որ նրանց ասածներին ենթարկվենք:

  5. Ruben says:

    Պապ Թագավոր ծնվում է 1000 տարին մեկ, կամ էլ խեղդում են արգանդում:
    Այսօր Հայքում Հայերը չափազանց քիչ են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29