Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ նյութապաշտ ու շռայլ Սերգեյ Փարաջանովը

Փետրվար 10,2016 17:30

Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այսօր մեծարված ու գնահատված է: Վերջերս նրա «Նռան գույնը» ու «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերն ընդգրկվել են Հարվարդի համալսարանի պարտադիր կինոդիտման ցանկում: Մինչդեռ ժամանակին խորհրդային կաղապարների դեմ իր արվեստով ընդվզող վարպետը դատապարտվել է տեւական ազատազրկման: Նրա բնակարանում անգամ ԿԳԲ-ից ներդրված մարդ էր ապրում, ինչի ականատեսն է եղել օպերատոր Լեւոն Գրիգորյանը: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է 1985-ին Թբիլիսիում ծանոթացել Փարաջանովի հետ, որը 15-ամա հարկադիր ընդմիջումից հետո պատրաստվում էր առաջին ցուցահանդեսին: Մեր զրուցակիցը, որ որոշ ժամանակ ապրել է Փարաջանովի տանը, շփվել արվեստագետի հետ, հիշում է, թե Փարաջանովի հանդեպ ինչպիսի պաշտամունք ունեին ոմանք:

Գրիգորյանի ձեւակերպմամբ՝ մաեստրոն սովորական մահկանացու չէր, քանի որ նյութական ոչինչ իրեն չէր հետաքրքրում, միակ թանկ հուշը մոր ապարանջանն էր, այն էլ տնից գողացել էին: Իսկ արժեքավոր բոլոր նվերները կա՛մ նվիրում էր, կա՛մ իր ձեւավորած ավանդույթի համաձայն՝ պատուհանից դուրս նետում: Այդպես մի անգամ էլ դուրս նետեց Ֆելինիի ուղարկած թանկարժեք վերարկուն:

Փարաջանովի մասին Լեւոն Գրիգորյանի հուշերը 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29