«Ապագայում արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջին գիծ է մղվելու փախստականների հիմնախնդիրը»,- վերլուծելով վերջին շրջանի իրադարձությունները՝ նման եզրահանգման է եկել ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվել ցանկացող Էլեոնորա Ասատրյանը:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Ասատրյանն ասաց. «Սա նշանակում է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում այս խնդրի բոլոր կողմերին քաջատեղյակ մասնագետի ընտրությունը կարող է անչափ օգտակար լինել նաեւ բանակցային գործընթացի առաջիկա փուլի մարտահրավերներին համարժեքորեն հակազդելու տեսանկյունից»:
«Առավոտ» օրաթերթ
09.02.2016