Պատճառն այն է, որ հարազատներից հիվանդանոցը 160 հազար դրամ է պահանջել եւ քանի որ նրանք գումար չունեն, կնոջը դուրս են գրել առանց նորմալ բուժվելու:
Կիրակի օրը արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարարողական հիմնարկի կալանավոր Սերվենիկ Գեւորգյանն ուշագնաց է եղել ու կրկին նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին:
Կալանավորի առողջական վիճակի մասին բարձրաձայնել ենք դեռեւս օրեր առաջ՝ փետրվարի 4-ին www.aravot.am-ում՝ «Անկողնում գամված կին կալանավորը հացադուլ է հայտարարել» հրապարակմամբ: Սերվենիկ Գեւորգյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը (լուսանկարում) նշել էր, որ կալանավոր Ս. Գեւորգյանը երկու օր է հացադուլի մեջ է: Կալանավորը չի կարողանում շարժվել, ինքնուրույն նստել:
Հրապարակմանը հետեւեց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների մամուլի ծառայության պարզաբանումը, թե Սերվենիկ Գեւորգյանը հացադուլ չի հայտարարել:
Փաստաբան Գայանե Գրիգորյանը կրկին «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Երեկ եմ մոտը եղել, ասում է փետրվարի 1-ից հրաժարվել եմ սնունդից: Նա ուղղակի իր վիճակից ելնելով, որ չի կարողանում շարժվել, բանավոր է հայտնել, դրանից օգտվելով «Աբովյան» ՔԿՀ-ն ջանում է հերքել փաստը»։ Փաստաբանն անգամ «Թեժ գիծ» է զանգել:
Քրեակատարողական հիմնարկների վարչությունը իր պարզաբանմամբ նաեւ հայտնել էր, թե «Կալանավորված անձ Ս. Գեւորգյանն այժմ գտնվում է բժշկի՝ մասնագետի հսկողության տակ եւ ստանում է համապատասխան դեղորայքային բուժում»:
Կարդացեք նաև
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը կալանավորի առողջական վիճակի հետ կապված դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, առողջապահության եւ արդարադատության նախարարներին եւ՝ ՔԿ հիմնարկի պետին:
Նա հայտնել է, թե իր պաշտպանյալի վիճակը առաջին անգամ վատացել է այս տարվա հունվարի 23-ին, երբ կալանավորը գիտակցությունը կորցրել է, ու երբ ուշքի է եկել, զգացել է, որ ձախ կողմը ՝ ձեռքը, ոտքն անշարժացել են: Կալանավորին տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն, հաջորդ օրը Երեւան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Սերվենիկ Գեւորգյանը գտնվել է վերակենդանացման բաժնում, ապա տեղափոխվել է հիվանդասենյակ:
Գ. Գեւորգայնն ասում է. «Երկու անգամ իրականացվել է կոմպյուտերային տոմոգրաֆիա: Մինչ օրս պաշտպանյալիս ձախ կողմն անզգայացած է, նա չի կարողանում ինքնուրույն շարժվել, ուտել, մշտապես պառկած վիճակում է գտնվում»:
Պաշտպանն առողջապահության նախարարին տեղեկացրել է, որ բժշկական նշյալ կենտրոնի աշխատակիցները կալանավորի հարազատներին հայտնել են, թե պետք է վճարեն հիվանդանոցում գտնվելու ժամանակահատվածի, հիվանդասենյակում, ինչպես նաեւ վերակենդանացման բաժնում գտնվելու համար՝ 160 հազար դրամ: Հարազատները հայտնել են, թե չունեն:
Դա եղել է պատճառը, որ կալանավորին նման վիճակում դուրս են գրել հիվանդանոցից, քանի որ ըստ բուժանձնակազմի, իրենց մոտ չեն եղել նրան պահելու բավարար հիմքերը:
Գայանե Գրիգորյանն ասաց, որ խնդրել է, որպեսզի նրան դուրս չգրեն հիվանդանոցից, սակայն իզուր:
Փաստաբանը նախորդ շաբաթ զանգել է առողջապահության, արդարադատության նախարարություններ: Ըստ նրա, վտանգված է իր պաշտպանյալի առողջական վիճակը:
«Այս անօրինականությունների արդյունքում պաշտպանյալիս, որին հակացուցված է նյարդայնանալը, լաց լինելը, անվերջ հեկեկալով ասել է՝ չի ցանկանում համակերպվել այդ անմարդկային վերաբերմունքի հետ, չի ուզում ապրել, իր կյանքին վերջ է տալու:
«Փաստորեն, եթե անձը կալանավոր է, իսկ հարազատները չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ, նրա առողջական վիճակը որեւէ պաշտոնյայի չի հետաքրքրի: Յուրաքանչյուր կառույց իր համար առաջնային է համարում իր բյուջեն, մինչդեռ առաջնային կարգով պետք է մտահոգված եւ կաշկանդված լինեն անձի առաջնային իրավունքներով»,- ասում է Գ.Գրիգորյանը:
Ի դեպ, կալանավորի հարազատները մտադիր են, եթե այս կարգի խոշտանգումները շարունակվեն, երթեր, ցույցեր կազմակերպել, ինչպես ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, այնպես էլ ՌԴ դեսպանատան, որի քաղաքացին է նաեւ կալանավորը:
Փաստաբանը հղում է կատարում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնցվենցիայի 3-րդ հոդվածին, որը սահմանել է, որ մարդը չպետք է ենթարկվի խոշտանգումների եւ անմարդկային խոշտանգումների կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Իսկ Սահմանադրությամբ ասվում է, որ մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:Համաձայն «Ձերբակալվածներին եւ կալանավորվածներին պահելու մասին» օրենքի 13-դ հոդվածի, ձերբակալված, կալանավորված անձն իրավունք ունի առողջության պահպանման, այդ թվում ստանալ բավարար սնունդ, անհետաձգելի բժշկական օգնություն, ինչպես նաեւ զննվել իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին:
Փաստաբանը փորձելու է «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի կողմից արված կոմպյուտերային տոմոգրաֆիայի տվյալները ստանալ եւ կազմակակերպել անկախ մասնագետների կողմից հետազոտումը:
Դիմելով պատկան մարմիններին՝ փաստաբանը խնդրում է հանձնարարականներ տալ՝ իր պաշտպանյալին փոխադրելու համապատասխան բուժմաս:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.- Առաջին անգամ, երբ հիվանդանոցից դուրս են գրել, պաշտպանն ասում է, որ թույլ չեն տվել, որպեսզի հարազատները շորեր եւ հագուստեղեն հագցնեն նրան: Առանց համապատասխան կահավորված մեքենայի, անշարժացած կալանավորին տեղափոխել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, դատապարտված կանանց հոծ բազմության առաջ տեղափոխել ներս, ծաղրելով, թե նրան կիսամերկ են հիվանդանոցից դուրս գրել, քանի որ չունի հագուստ եւ կոշիկ:
«Առավոտ» օրաթերթ
09.02.2016
Դուք շատ ճիշտ ադացիք եթե գումար չունես կարող ես մահանալ ինչպես արեցին իմ մսյրիկի հետ Գրիքոր Լուսավորիչ հիվանդանոցում անտերության մատնեցին որովհետև ինձանից պահանջեցին օրը 45000 ՀՀ դրամ իդկ ես չունեի իմ մայրս ընդամենը աջ կեղմյան թոքաբորբ եր և ինչ նրա մոտանգամ չթողեցին ինձ և 2 ժամ հետո հայտնեցին որ սիրտը չդիմացավ մահացավ՝տականք բժիշկներ են մարդու առողջության մասին չեն մտածում սրբություն չունեն էտ Գրիքոր Լուսավորիչ հիվանդանոցը մեծ մորգա։
իմ մայրիկիս հետ նույնը կատարվեց շտապը եկավ մի լավ մեզ վախեցրեց համոզում էին տանել գրիքոր լուսվորիչ ես համարյա բռնանալով ստիպեցի վոր տանեն ուրիշ տեղ չեմ հրապարակում վոր տեղ գովազդ չանելու համար բայց չեմ կարող իմ երիխագիտությունը չ հայտնել վիրաբույժ Հայկ Եղիազայրանից եվ բժիշկ Առմանից ավաղ ազգանունը չգիտեմ նրանք ուղղակի բառիս բուն իմաստով մայրիկիս հետ բերեցին այն աշխարհից