Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեկտորի եղբոր սպանության գործով

Փետրվար 10,2016 14:00

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արման Կատունյանի վերաբերյալ գործով (Գյումրու Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր սպանության գործով) բավարարել է փաստաբաններ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ  Լիպարիտ Սիմոնյանի եւ  Թամարա Յայլոյանի միջնորդությունը:

Դատարանը նշանակեց կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն: Նախաքննության ժամանակ տեղի ունեցած փորձաքննությամբ փորձագետները եկել էին այն հետեւության, որ սպանության համար մեղադրվող Արման Կատունյանը «արարքը» կատարել է «կոմուլյատիվ աֆեկտի» վիճակում, իսկ նախաքննական մարմինը Ա. Կատունյանին նախկինում առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասից՝ ՝սպանություն,  վերավորակել էր, որպես «հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» կատարած սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով, եւ միաժամանակ որոշում էր կայացվել Ա. Կատունյանին կալանքից ազատ արձակելու մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29