Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ութ տարուց ավելի իր պատիժն է կրում Ավետիք Ստեփանյանը: Նրան դատապարտել են ազատազրկման 11 տարի ժամկետով: Կալանվորի կինը՝ Ռուզաննա Գուլյանը երեկ «Առավոտին» ասաց, թե ամուսինն անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին դիմել էր վաղաժամկետ ազատման համար, ինչին ադմինիստրացիան մերժել էր:
Ըստ կալանավորի հիվանդության պատմության, նա տառապում է աֆեկտիվ բնույթի հիվանդությամբ: 2004 թվականից էլ 2 անգամ սրտի կաթված է տարել: Կալանավորը 2000 թվականից ստանում է հոգեմետ դեղորայք՝ օրը 7 դեղահաբ: Կալանավորը դեղերի կարիք չունի: Կալանավորի կինն ասում է, որ ամուսինը բազմաթիվ անգամ չգիտակցելով ինչ է անում, աֆեկտի վիճակում դիմել է ինքնավնասումների, նրա մարմնին «ազատ» տեղ չկա:
Կինը բնակվում է վարձով, ունի առողջական խնդիր՝ սրտանոթային հիվանդություն, երեխաները մանկահասակ են՝ երեքն են: Ամուսինը իր այդ վատ վիճակին, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամին է ներկայացնում իր փայտից պատրաստված քանդակները՝ վաճառելու, ընտանիքին գումարը փոխանցելու նպատակով: Նա խնդրում է վերանայել իր վաղաժամկետ ազատման դիմումի հիմքերը, առողջական խնդրի պատճառով չի բացառվում նորից ինքնավնասումներ, բողոքի այլ միջոցների դիմի կալանավորը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
09.02.2016