Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնական միջոցներ՝ հեպատիտի ժամանակ

Փետրվար 10,2016 11:00

Հեպատիտ կամ լյարդի բորբոքում առաջանում է վիրուսների այնպիսի խմբի կողմից, որոնք կոչվում են հեպատիտ վիրուսներ։ Բայց այս հիվանդության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաեւ ալկոհոլը, որոշ դեղորայքային բուժումներ, արտադրական օրգանիկ լուծիչներ եւ բույսեր, ինչպես նաեւ այլ ինֆեկցիաներ ու վարակներ։  Գոյություն ունեն հեպատիտի 5 հիմնական տեսակներ: Ախտորոշելուց եւ միայն բժշկի թույլտվությամբ կարող եք  օգտվել բնաբուժության կողմից առաջարկվող միջոցներից:

Վերցնել 100 գրամ եգիպտացորենի մազմզուկներ, 75֊ական գրամ վաղենակ եւ արոսենու պտուղ։ Խառնուրդից երեք ճաշի գդալ լցնել թերմոսի մեջ, ավելացնել երեք բաժակ եռման ջուր։ Թրմել մի քանի ժամ, քամել, խմել օրը երեք անգամ` 150 գրամ, ուտելուց կես ժամ առաջ։

Վերցնել 100-ական գրամ մասուրի պտուղ, երեսնակ, սրոհունդ։ Երկու ճաշի գդալ դեղահումքին ավելացնել երկու բաժակ եռացրած ջուր։ Մի քանի ժամ թրմել, քամել, խմել օրը երեք անգամ` 150-ական գրամ` ուտելուց կես ժամ առաջ։

Երկու ճաշի գդալ թանթրվենու պտուղները երեկոյան լցնել թերմոսի մեջ, վրան ավելացնել երկու բաժակ եռման ջուր։ Առավոտյան քամել։ Խմել որպես թեյ օրվա ընթացքում։

Վերցնել 75 գրամ վաղենակ, 100-ական գրամ խատուտիկի եւ եղերդակի արմատներ։ Երեք ճաշի գդալ հումքին ավելացնել երեք բաժակ սառը ջուր, մարմանդ կրակին 20 րոպե եռացնել։ Քամել, բաժանել չորս մասի, խմել ուտելուց 30 րոպե առաջ։

Վերցնել   100-ական  գրամ  արոսենու  եւ  մասուրի պտուղներ, անթառամ։ Հումքից երեք ճաշի գդալ լցնել թերմոսի մեջ, ավելացնել երեք բաժակ եռման ջուր, թրմել 3-4 ժամ։ Քամել, խմել օրը չորս անգամ` 150-ական գրամ, ուտելուց կես ժամ առաջ։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29