Շնորհակալություն հայտնելով «Ժառանգությանը» միանում եմ «Հայկական Վերածննդին»: Այս հայտարարությունը այսօր տարածել էր Ժառանգություն կուսակցության Վայոց ձոր մարզի համակարգող նախագահ` Նարինե Հարությունյանը, նշելով, որ կուսակցությունից դուրս են գալիս նաև խորհրդի անդամներ` Արևիկ Սարգսյանը, Էմիլ Միքայելյանը, Մխիթար Սարգսյանը, Արևիկ Աբրահամյանը:
Հայտարարության մեջ նշվում է.
Նկատի ունենալով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար` հայտարարում ենք Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորմանը անդամակցելու մասին:
«Ժառանգության» գրասենյակին, սակայն, պարզաբանում են, իրենց կուսակցության արդեն նախկին անդամները ռեբրենդինգ եղած ՕԵԿ-ին՝ «Հայկական Վերածնունդին», միանում են ոչ թե քաղաքական, այլ ֆինանսական նկատառումներով:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում
ուրեմն, նախագահը դարձել մէջտեղ հանեց Արթուր Բաղդասարյանը… մոռացել էինք մարդը…
յառաջիկայ ընտրութիւններուն համար սովորական ճատրակաքարերը կը շարունակվին տեղաւորվիլ
(թէեւ մեզի համար, այդքան ճիգի ալ կարիքը չկայ, նարդին արդէն բաւարար է)