Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դրա համար Կարինե Աճեմյանը պետք է նախ Սահմանադրությունը կարդա». Հովհաննես Սահակյան

Փետրվար 09,2016 21:21

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը «Առավոտի» հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին առաջադրելու կարգի հետ կապված դժգոհել էր, թե ինչո՞ւ  պետք է առանձին պատգամավորներ կարողանան իրենց թեկնածուներին առաջարկել այդ հանձնաժողովում, իսկ մյուսները՝ ոչ. «Ես դա չեմ ընդունում, ես առաջարկ արեցի, որ ֆրակցիաները առաջադրեն, ոչ թե առանձին պատգամավորները»:

Մեր դիտարկմանը, որ, օրինակ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ ասում է, որ խմբակցությունում իրենք այսպիսի խնդիր ունեն. Տիգրան Ուրիխանյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից չէ, բայց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ է, իրենց տեսակետները կարող են չհամընկնել, ուստի ճիշտ կլինի, որ պատգամավորներն էլ առանձին կարողանան թեկնածու առաջադրել՝ տիկին Աճեմյանն արձագանքել էր. «Ֆրակցիայում խնդիրը իրենց խնդիրն է, բա ինչո՞վ եմ ես տարբերվում էդ պատգամավորից: Անհավասար պայման է, ինքը իրավունք ունի առաջադրելու, ես չունեմ, որովհետեւ ինքը Պետաիրավականի անդա՞մ է: Մի հատ տրամաբանությունը տեսեք»:

Մեզ հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Կարինե Աճեմյանին խորհուրդ տվեց կարդալ Սահմանադրությունը. «Եթե Կարինե Աճեմյանն այսպիսի բան է ասել, պետք է խորհուրդ տամ մեր գործընկերոջը նոր Սահմանադրությունը մի քիչ ուշադիր կարդա: Դրա համար Կարինե Աճեմյանը պետք է նախ Սահմանադրությունը կարդա եւ հասկանա, որ այլեւս հանձնաժողովներն են առաջադրելու  այս կամ այն ոլորտի թեկնածուներին լիագումար նիստեր, որտեղ ձայների 3/5-րդով պետք է ընտրվի: Դրա համար Կարինե Աճեմյանը կարող է ելույթ ունենալ, չքվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: 3/5-րդ-ի շեմը բավականին լուրջ է, մանավանդ, որ փակ գաղտնի քվեարկություն է լինում, բավականին լուրջ թեկնածու է պետք առաջադրել»:

Նա նշեց, որ օրինակ, Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովը Քննիչ հանձնաժողովի նախագահին է ներկայացնելու, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ներկայացնելու է գլխավոր դատախազին, այդպես համապատասխան հանձնաժողովները պետք է ներկայացնեն ՀՌԱՀ նախագահին, Կենտրոնական բանկի նախագահին, այսինքն, սահմանադրական մարմիններին. «Հիմա Կարինե Աճեմյանը, եթե լիներ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում, իր կարծիքը հաշվի կառնեինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29