Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ վայ-ընդդիմադիրներ այս կամ այն ծրագրի մեջ սոուսով շատ համեղ ուտվում են եւ գնում առաջ». Հովհաննես Սահակյան

Փետրվար 09,2016 20:57

Դիտարկմանը՝ Արման Թաթոյանին իշխանության մարդ են ասում՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ավելի ընդդիմադիր են, քան որոշ վայ-ընդդիմադիրներ:

«Այսինքն ի՞նչ, սոցհարցում ենք անելու, թե որքա՞ն են ճանաչում Արման Թաթոյանին: Հեղինակությունը մարդու փորձն է, կրթությունը, իր վաստակն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց իրավապաշտպանների այն քննադատություններին, որ Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ-ի թեկնածուն չի բավարարում սահմանադրական պահանջը, բավականաչափ հայտնի անձ չէ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Պարոն Սահակյանը հիշեցրեց, որ ավելի կոշտ քննադատում էին ժամանակին Արմեն Հարությունյանին ու Կարեն Անդրեասյանին:

Ըստ Հովհաննես Սահակյանի, Մարդու իրավունքների առաջին պաշտպանն այլ գործառույթներ ուներ, երկրորդ պաշտպանը՝ այլ, վերջին պաշտպանը՝ այլ. «Իրենց առաքելությունը, լիազորությունները, պատկերացումներն այլ էին: Այս օմբուդսմենը լրիվ այլ գործառույթ պետք է իրականացնի: Միայն հանրահավաքներին ներկա լինելը, ցուցարարների կողքին լինելը չէ: ՄԻՊ-ի մեկ գրությունը, խոսքը պետք է ունենա շատ ավելի մեծ ուժ՝ քան 1-2 դատախազի, քննիչի, պաշտոնյաների խոսքը»:

Մեր դիտարկմանը, որ Արման Թաթոյանին իշխանության մարդ են ասում՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ավելի ընդդիմադիր են, քան որոշ վայ-ընդդիմադիրներ, որոնք այս կամ այն ծրագրի մեջ սոուսով շատ համեղ ուտվում են եւ գնում են առաջ: Հետեւաբար` պետք չի կեղծ օրակարգ մտցնել եւ ասել, որ եթե իշխանությանը հայհոյում են, ուրեմն ամենաթունդ, ամենալավ ընդդիմադիրն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ոչ թե ՛՛այս կամ այն ծրագրի մեջ սոուսով շատ համեղ ուտվում են՛՛, այլ լափվում են…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29