Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆելիքս Ցոլակյանը վերընտրվեց Գյումրու մանկավարժականի կառավարման խորհրդի նախագահ (Տեսանյութ)

Փետրվար 09,2016 19:50

Այսօր տեղի ունեցավ Գյումրու մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի նիստը, որտեղ միաձայն կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Երբ մարզպետին շնորհավորեցին, նա մի հետաքրքիր պատմություն ներկայացրեց միաձայն քվեարկելու մասին: «Սովետական Միության ժամանակ կոմունիստական կուսակցության երեք քարտուղարն էլ միանգամից եղել են Անիի տարածաշրջանից, մեր Շիրակի Անիի շրջանից:

12705165_493209217518682_7300236087162420014_n 12728834_493209480851989_3255747969189168050_n

Մեկը եղել է Հայկաձորից, որը եղել է երկրորդ քարտուղարը, մյուս երկուսը եղել են Լանջիկից ու Քարաբերդից: Հիմա էդ երկու գյուղը ուզեցել են Սովետական Միության ժամանակ միացնել իրար, դարձնել կոլխոզ, շատ դժվար է եղել, գյուղացիք համաձայն չեն եղել, դե որ երկու գյուղից էլ կային կենտկոմի քարտուղարներ, ասել են՝ գնացեք, ձեր երկուսի գյուղերն են, միացրեք, եկեք: Էս մարդիկ ինչ արել են, գյուղացիք դեմ  են եղել, չեմ համաձայնել: Վերջում ուղարկել են երկրորդ քարտուղարին, որն ուրիշ գյուղացի է, նա ասել է՝ ժողովուրդ չեք ուզում միանալ, չէ՞, ասել են՝ չէ, ասել է՝ դնենք քվեարկության, ասել է՝ ովքե՞ր են կողմ, ոչ մեկը ձեռք չի բարձրացրել, ասել է՝ դեմ, ձեռնպահ չկա, անցավ միաձայն»:

Կառավարման խորհրդի նիստին ավելի ուշ միացավ նաեւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցեր նախարար  Գաբրիել Ղազարյանը, եկել էին նաեւ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային Ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը, Աժ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը  հանդես եկավ 2015 թվականի աշխատանքային գործունեության հաշվետվությամբ՝ մանրամասնորեն ներկայացնելով բուհում կատարված աշխատանքների, արտերկրյա  կրթական հաստատությունների հետ կապերի, համագործակցության, տեխնիկական վերազինման  ու այլ թեմաների մասին:

Ռեկտորի հայտնած ամենատխուր ու մտահոգիչ տեղեկությունը վերաբերում էր ուսանողների թվաքանակի նվազմանը. բուհն այս ուսումնական տարի ունի 2630 ուսանող: «Ուզում եմ կառավարման խորհրդի անդամներին տեղյակ պահել, որ ընդամենը 3-4 տարի առաջ ինստիտուտն ուներ 6500 ուսանող, այսօր խիստ նվազել է ուսանողների քանակը, մոտ՝ 60 տոկոսով», -ասաց մանկավարժականի ռեկտորը:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի այն հարցին, թե ուսանողների քանի՞ տոկոսն է ավարտելուց հետո մտնում աշխատանքի, բուհի ռեկտորը ցավով նշեց, որ իրենց հիմնական գործատուները համարվում են դպրոցները, իսկ այսօր, գործազրկության ամենաբարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում քչերին է հաջողվում աշխատանքի անցնել:

Լուսանկարները՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29